Monthly Archives: Դեկտեմբերի 2021

Новый год

Встречаю Новый год с родителями: с мамой, с папой с братом и с сестрой.

В новогодную ночь к нам приходят самые близкие друзья. Мама накрывает на стол самые вкусные блюдо: блинчики с мясом, салаты, долму и сладости.

Я люблю нарядить елку разноцветными игрушками. Я сама приготовила и нарисовала несколко игрушек.

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Մանան Ավագյան, Հյուսիսային դպրոցի 3.1 դասարան:

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնացել եմ  տարբեր ճամփորդությունների՝ դեպի Արայի լեռ, Ագարակ, Ջրվեժի արգելոց, Ապարանի ջրամբար, Երևանի բուսաբանական այգի:

Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբի (4 անգամ),  անգլերենի ֆլեշմոբի (3 անգամ), ռուսերենի ֆլեշմոբի  (3 անգամ), մաթեմատիկայի ֆլեշմոբի (4 անգամ):

Կարողանում եմ ինքնուրույն վարել իմ անձնական բլոգը:

Մաթեմատիկայից վարժ սովորել եմ բազմապատկման և բաժանման աղյուսակը: Կարողանում եմ եռանիշ թվերով կատարել գումարման, հանման, բաժանման  և բազմապատկման գործողություններ: Կարողանում եմ լուծել բաղադրյալ խնդիրներ, պատասխանել տրամաբանական հարցերի: Սովորել եմ պարագիծ հաշվել, չափման միավորներ, ժամանակ:

Կարողանում եմ համակարգչի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստեր մուտքագրել, առաջադրանքներ կատարել: Կարող եմ այդ լեզուներով կարդալ և փոքրիկ տեքստեր հորինել: Կարդացել եմ Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Համո Սահյանի բանաստեղծություններն ու հեքիաթները, ինչպես նաև Ալիսան հրաշքների  աշխարհում, Վինի Փուհը, Փոքրիկ Իշխանը , Առասպելներ ու լեգենդներ գրքերը:

Դպրոցում սովորել եմ աշխատել կավով և ավելի լավ նկարել: Սովորել եմ շախմատ և շաշկի խաղալ:

Հաճախել եմ երաժշտության դասերի, սովորել եմ դաշնամուր նվագել:

Մայրիկս՝ Լուսինե Սահակյանը մեր դպրոցում զրույց հանդիպում է ունեցել մեր դասարանի սովորողների հետ: Խոսել ենք Կոմիտասի մասին:

The verb ‘to be’

1)I am dancer and you are singer. 2)We are football 🏈 ⚽ players and they are thennis players. 3) he are a mechanic and she are an engineer. 4) I am firefighter and he are a policeman 👮 . 5) You are policeman 👮and i am a nurse. 6) We are pupils and you are students. 7)I am a doctor 😷 he are teacher. 8) I am a bus driver and you are a postman. 8) I am a pilot and he are an astrouaut.

Ձյուն

Ձյունը սառած ջուր է: Ձյունը բաղկացած է ջրից և օդից: Ձյան փաթիլները հավասարաչափ չեն: Սառնամանիքին ձյան փաթիլները ճռճռում են: Սահարա անապատում մեկ անգամ է ձյուն եկել: Կան վայրեր, որտեղ առատ ձյուն է գալիս:

Երևանում էլ է ձյուն գալիս: Սպիտակով ծածկվում են բակերը: Երեխաները շատ են ուրախանում ձյան գեղեցիկ փաթիլներով:

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև, Ձմեռ պապիկ: Ես Մանան Ավագյանն եմ: Ես ութ տարեկան եմ, ապրում եմ Հայաստանում: Այս տարի շատ խելոք եմ ինձ պահել, աշխատել եմ ուսուցիչների հանձնարարութունները կատարել: Խնդրում եմ ինձ նվիրիր ուրախություն և առողջություն:

Շնորհակալություն, սիրելի պապիկ:

Նամակ եղևնուն

Բարև, փոքրիկ եղևնի: Ես ուզում եմ, որ միասնական Նոր տարի նշենք ու դու իմ տանը լինես: Ես քեզ կզարդարեմ գեղեցիկ և գույնզգույն խաղալիքներով: Գիտե՞ս, փոքրիկ եղևնի, ես ինքս քեզ համար փայտից և գունավոր թղթերից տիկնիկներ եմ պատրաստել, նրանք կզուգեն քո կարճլիկ թևիկները, իսկ Նոր տարվա գիշերը դու կուրախացնես ինձ ու իմ հարազատներին: