Monthly Archives: Փետրվարի 2024

Չարենցյան բանաստեղծությունները

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսն աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:Օվկիանոսներն ու ծովերր ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում: Պետք է ջրային պաշարներր պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրներր մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերր մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երեվանը:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի րնդհանուր ծավալր մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալր չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք: Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել եվ պահպանել ջրային պաշարները’ ապագա սերունդների հա­մար:

Սացադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  • Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ: Երկրագնդի որոշ տեղամասերում, որտեղ ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները լինում են ձյան տեսքով։ Քանի-որ միշտ ցուրտ է, ձյունը ամռանը ամբողջովին չի հալվում, այն տարեց տարի կուտակվում-ավելանում է և ծանրությունից սեղմվելով վերածվում սառույցի։

  • Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Սառցադաշտի երկու հիմնական տիպերն են ծածկույթային և լեռնահովտային:

  • Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Այսբերգերը լողացող հսկա սառցասարեր են։ Դրանք առանձին սառցե զանգվածներ են, որոնք օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են սառցադաշտերից և լողում օվկիանոսով։

  • Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Հ․ Թումանյանի «ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ» բալլադը։

Կարդա՛ «Անբախտ վաճառականները» բալլադը:

Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

Մի օր մի չղջիկ և ճայ որոշեցին վաճառականներ դառնալ, բայց պարզվեց, որ փող չունեն։ Ստիպված եղան պարտք վերցնել փշից։ Ճայը վերցրեց բոլոր փողերը և ճանապարհ ընկավ դեպի տարբեր քաղաքներ։ Նա ծախսեց բոլոր փողերը և ուրախ-ուրախ դարձավ դեպի տուն, բայց ճանապարհին նավը խորտակվեց։ Չղջիկը ստիպված իր տունը, շորերը և ողջ ունեցվածքը տվեց փշին, որ պարտքը փակի։ Այդ օրվանից ճայն ու չղջիկը այլևս չտեսնվեցին։

Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:

Ճայ – ագռավազգիների ընտանիքին պատկանող թռչուն
Լալ – Գեղեցիկ պայծառ կարմիր գույն
Սովդաքյար – Վաճառական, առևտրական
Մուրհակ – Որոշակի ժամկետում և որոշակի պայմաններով դրամական որոշ գումար պարտատիրոջը վերադարձնելու պարտավորության փաստաթուղթ՝ պարտագիր:

Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը:

Բալլադը ինձ սովորեցրեց, որ ճայի նման անմտածված չվարվեմ։ Նաև իմացա, թե ինչ կարող է պատահել ընկերության հետ, եթե ընկերներից մեկը իր պարտականությունները չկատարի։

Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:

Գոյականներ – ճայ, չղջիկ, վաճառական, խելք, փող, մուրհակ, շահ, կարգ, նավ, մարգարիտ
Ածականներ – թանկագին, առատ-առատ, ուրախ-ուրախ, սարսափելի, խեղճ
Բայեր – եկան, դառնանք, դրին, ընկան, մնաց

Բալլադից դո՛ւրս գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյականներ

Հասարակ գոյականներ – վաճառական, նավ, մարգարիտ, զմրուխտ, ապրանք
Հատուկ գոյականներ – Մսր, Չինումաչի, Ֆարս, Հնդստան, Արաբեստան

Четыре художника

Четыре художника
Встретились как-то вместе четыре художника: Зима, Весна, Лето и Осень. Встретились и поспорили: кто из них лучше рисует? Спорили, спорили и решили в судьи выбрать Красное Солнышко.
Согласилось Солнышко быть судьёй. Принялись художники за дело. Первой решилась написать картину Зимушка-Зима.
Растянула Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым пушистым снегом! В один день всё разукрасила.
Побелели луга и горы. Тонким льдом покрылась река, притихла, уснула, как в сказке.
Ходит Зима по горам, по долинам, ходит в больших мягких валенках, ступает тихо, неслышно. А сама поглядывает по сторонам – то тут, то там свою волшебную картину исправит.
Вот бежит серый зайчишка. Плохо ему серенькому: на белом снегу сразу заметит его хищный зверь или птица, никуда от них не спрячешься. „Оденься и ты, косой, в белую шубку, – решила Зима, – тогда уж тебя на снегу не сразу заметишь”.
А Лисе Патрикеевне одеваться в белое незачем. Она в глубокой норе живёт, под землëй от врагов прячется. Её нужно только покрасивей да потеплей нарядить. Нарядила Зима сосны и ели в тяжёлые снеговые шубы; до самых бровей надела им белоснежные шапки; пуховые варежки на ветки надела. Стоят лесные богатыри друг возле друга.
Хорошая получилась картина зимнего леса. Можно её и Солнышку показать. Глядит Солнышко на зимний лес, на долины… А под его ласковым взглядом всё кругом ещё краше становится. Вспыхнули, засветились снега. Синие, красные, зелёные огоньки зажглись на земле, на кустах, на деревьях.
Чудесная получилась картина! Лучше не нарисуешь. Любуется Солнышко картиной Зимы, любуется месяц, другой – глаз от неё оторвать не может.
Всё ярче сверкают снега, всё
радостнее, веселее кругом. Уж и сама Зима не в силах выдержать столько тепла и света. Приходит пора уступать место другому художнику.
„Ну что ж, поглядим, сумеет ли он написать картину краше моей, – ворчит Зима. – А мне пора и на отдых”.

Скажите, как вы понимаете выражения: приняться за дело, как в сказке, глаз не оторвать, приходит пора, уступать место другому.


1. О чём поспорили четыре художника? то из них лучше рисует

 2. Кого они решили выбрать в судьи,՞? Красное Солнышко

    3. Кто первым стал рисовать картину? Зима

  4. Какую картину нарисовала Зима Зимушка

  5. Почему зайчишке Зима подарила белую шубку штоб ёеё бла лехчё                                                        

6. Какой наряд у лисы зимой? 
                                                                                                                                   

  7. Как Зима разукрасила лес?  Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым
пушистым снегом! В один день всё разукрасила,                                                                                                      

8. Понравилась ли картина Солнышку? Да-                                                                                    

 9. Почему Зима решила уступить место следующему художнику?ни знаюн

10.Скажите, кто будет следующим художником?

 Какую картину он нарисует? Весна

Какие краски понадобятся художнику? Попробуйте описать эту
картину. Веснyшка

Спишите. Замените выделенные слова синонимами.
1. Зима ходит по горам и лесам и по сторонам смотрит. 2. На снегу
зайца в белой шубке не не увидит хищный зверь. 3. Лису зимой нужно
покрасивее и потеплее одеть. 4. Синие, красные, зелёные огоньки
зажглись на кустах и на деревьях.
Слова для справок: не увидит, зажглись, смотрит, одеть

Допишите окончания.

мм

Скажите, как вы понимаете выражения: приняться за дело, как в сказке,
глаз не оторвать, приходит пора, уступать место другому.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. О чём поспорили четыре художника? то из них лучше рисует

 2. Кого они решили выбрать в судьи,՞? Красное Солнышко

    3. Кто первым стал рисовать картину? Зима

  4. Какую картину нарисовала Зима Зимушка

  5. Почему зайчишке Зима подарила белую шубку штоб ёеё бла лехчё                                                        

6. Какой наряд у лисы зимой? 
                                                                                                                                   

  7. Как Зима разукрасила лес?  Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым
пушистым снегом! В один день всё разукрасила,                                                                                                      

8. Понравилась ли картина Солнышку? Да-                                                                                    

 9. Почему Зима решила уступить место следующему художнику?ни знаюн

10.Скажите, кто будет следующим художником?

 Какую картину он нарисует? Весна

Какие краски понадобятся художнику? Попробуйте описать эту
картину. Веснyшка

Спишите. Замените выделенные слова синонимами.
1. Зима ходит по горам и лесам и по сторонам смотрит. 2. На снегу
зайца в белой шубке не не увидит хищный зверь. 3. Лису зимой нужно
покрасивее и потеплее одеть. 4. Синие, красные, зелёные огоньки
зажглись на кустах и на деревьях.
Слова для справок: не увидит, зажглись, смотрит, одеть

Допишите окончания.


1. Новый год пришёл зимой. 2. Он зажёг огни на ёлке. 3. Потом наступит
тёплая весна. 4. Она раскроет почки на дервьях, встретит птиц. 5. Жаркое лето
принесёт фрукты. 6. Потом снова придёт холодная зима. 7. Опять у ёлки мы
встретим Новый год.-


1. Новый год пришёл зимой. 2. Он зажёг огни на ёлке. 3. Потом наступит
тёплая весна. 4. Она раскроет почки на дервьях, встретит птиц. 5. Жаркое лето
принесёт фрукты. 6. Потом снова придёт холодная зима. 7. Опять у ёлки мы
встретим Новый год.-

Скажите, как вы понимаете выражения: приняться за дело, как в сказке,
глаз не оторвать, приходит пора, уступать место другому.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. О чём поспорили четыре художника? то из них лучше рисует

 2. Кого они решили выбрать в судьи,՞? Красное Солнышко

    3. Кто первым стал рисовать картину? Зима

  4. Какую картину нарисовала Зима Зимушка

  5. Почему зайчишке Зима подарила белую шубку штоб ёеё бла лехчё                                                        

6. Какой наряд у лисы зимой? 
                                                                                                                                   

  7. Как Зима разукрасила лес?  Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым
пушистым снегом! В один день всё разукрасила,                                                                                                      

8. Понравилась ли картина Солнышку? Да-                                                                                    

 9. Почему Зима решила уступить место следующему художнику?нe знаю

10.Скажите, кто будет следующим художником?

 Какую картину он нарисует? Весна

Какие краски понадобятся художнику? Попробуйте описать эту
картину. Веснyшка

Спишите. Замените выделенные слова синонимами.
1. Зима ходит по горам и лесам и по сторонам смотрит. 2. На снегу
зайца в белой шубке не не увидит хищный зверь. 3. Лису зимой нужно
покрасивее и потеплее одеть. 4. Синие, красные, зелёные огоньки
зажглись на кустах и на деревьях.
Слова для справок: не увидит, зажглись, смотрит, одеть

Допишите окончания.

мм

Скажите, как вы понимаете выражения: приняться за дело, как в сказке,
глаз не оторвать, приходит пора, уступать место другому.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.

1. О чём поспорили четыре художника? то из них лучше рисует

 2. Кого они решили выбрать в судьи,՞? Красное Солнышко

    3. Кто первым стал рисовать картину? Зима

  4. Какую картину нарисовала Зима Зимушка

  5. Почему зайчишке Зима подарила белую шубку штоб ёеё бла лехчё                                                        

6. Какой наряд у лисы зимой? 
                                                                                                                                   

  7. Как Зима разукрасила лес?  Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым
пушистым снегом! В один день всё разукрасила,                                                                                                      

8. Понравилась ли картина Солнышку? Да-                                                                                    

 9. Почему Зима решила уступить место следующему художнику?ни знаюн

10.Скажите, кто будет следующим художником?

 Какую картину он нарисует? Весна

Какие краски понадобятся художнику? Попробуйте описать эту
картину. Веснyшка

Спишите. Замените выделенные слова синонимами.
1. Зима ходит по горам и лесам и по сторонам смотрит. 2. На снегу
зайца в белой шубке не не увидит хищный зверь. 3. Лису зимой нужно
покрасивее и потеплее одеть. 4. Синие, красные, зелёные огоньки
зажглись на кустах и на деревьях.
Слова для справок: не увидит, зажглись, смотрит, одеть

Допишите окончания.


1. Новый год пришёл зимой. 2. Он зажёг огни на ёлке. 3. Потом наступит
тёплая весна. 4. Она раскроет почки на дервьях, встретит птиц. 5. Жаркое лето
принесёт фрукты. 6. Потом снова придёт холодная зима. 7. Опять у ёлки мы
встретим Новый год.-


1. Новый год пришёл зимой. 2. Он зажёг огни на ёлке. 3. Потом наступит
тёплая весна. 4. Она раскроет почки на дервьях, встретит птиц. 5. Жаркое лето
принесёт фрукты. 6. Потом снова придёт холодная зима. 7. Опять у ёлки мы
встретим Новый год.-

Cinderella part 3

At the king’s ball, the prince was very bored.  

He felt like he had danced with every young lady in the kingdom. All of the ladies were wearing beautiful dresses, but none of the ladies were interesting. None of them understood his jokes.

The prince had just finished dancing with one of Cinderella’s stepsisters when the room suddenly fell silent.

Everybody turned to look as the most beautiful girl walked through the door.

She had long red hair and kind green eyes. Her dress was silver. Her shoes sparkled, like they were made of glass.

It was Cinderella, but nobody recognised her. Not even her stepmother and stepsisters!

The prince meeting Cinderella

The prince’s mouth dropped open. He had never seen a woman as beautiful as Cinderella.

He asked her to dance. They danced together all evening. The prince thought Cinderella was beautiful, but also kind, clever and funny. She laughed at his jokes, and he laughed at hers.

Cinderella was having such a wonderful time that she didn’t notice that it was so late. The clock began to chime midnight.

Dong… dong… dong…

«Oh no! I have to leave!» gasped Cinderella, and she ran out of the ballroom.

«Don’t go! I don’t even know your name!» shouted the prince. But Cinderella was already gone.

Cinderella fled from the palace so fast that she lost one of her glass shoes on the stairs.

When she got to the bottom of the stairs — DONG! — The clock finished chiming midnight.

Cinderella’s beautiful dress turned back into rags, and her golden carriage turned back into a pumpkin.

«Drat,» said Cinderella.

Cinderella running from the palace

Just then, she saw the prince running towards her, holding the glass shoe she had dropped.

She did not want him to see her dressed in her dirty old rags. She felt ashamed, but there was nowhere to hide!

«Excuse me, miss,» he said, panting. «Did you see where that beautiful girl went? This is her shoe! I must find her!»

The prince didn’t recognise Cinderella without her beautiful clothes!

Cinderella shook her head. The prince ran off to continue his search. Cinderella walked all the way home.

1.Fill in the missing words

Cinderella shook her head .

The prince ran off to continue his search.

Cinderella walked all the way home.

The prince didn’t recognize Cinderella without her beautiful clothes!

She felt ashamed , but there was nowhere to hide!

2. Write out the unfamiliar words

understood-հասկացել է

chime-զանգ

ashamed-ամաչել

3. Make up questions orally and answer them, you can also make up questions for your friends in class. {orally}

Քաջ նազար 4-6

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,


Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ—հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ—հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։



Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։


Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։

— Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։

— Արեգակ նոր շաղեշաղ,
Էն ո՞ւմ նըման էր։

— Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ֊յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։


Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ–յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։

6

Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է՝ իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը․ դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․

Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին՝ իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե՝ Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են․․․

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է՝ վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են՝ Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է՝ չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթվի, դու մի՛ ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս, մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թե մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով, գալիս է․․․  Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է՝ կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված։

Էսպես առքով—փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է՝ աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի 4-6-րդ հատվածները ու կատարի՛ր առաջադրանքները։
  • Դո՛ւրս գրի՛ր դարձվածքները ու բացատրի՛ր։ Հանգիստ վեր գալ-հանգիստ նստել, տեղները սառած-քարացած, թուքները ցամաքած-վախեցած չորացած սպասում են-տագնապած , քունն առնում է -քնում է, սիրտը փորում չի մնում-սարսափից սրտի զարկերն ուժեղանում են, ով սիրտ կանի-ով քհամարձակվի:
  • Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին, դուրս գրի՛ր, ինչո՞ւ ես այդպես կարծում։ Սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա-Նազարը ամեն ձայնից և ամեն հսկայից կդողա:
  • Թվի՛ր այս հատվածներում (4-6-րդ հատվածներում)հանդիպող բոլոր հերոսներին ու դասավորի՛ր այբբենական կարգով։ Արքան, Ժողովուրդ, Կինը, Հսկաները , Քույրը Քաջ Նազարը:
  • Համառոտ 10-15 նախադասությամբ, փոխադրի՛ր նշված մասերը (4-6-րդ հատվածները) հերոսներից մեկի անունից։

Ես հսկան եմ, ունեմ եղբայներ: Առավոտյան մենք քայլում էինք և տեսանք մեր այգում մի մարդու, որը քնել էր տառի տակ: Նրա ձեռքին մի փալաս էր: Մենք կարդացինք և վախեցանք : Այնտեղ գրված էր անհաղթ հերոս քաջ Նազար, որ մին զարկի ջարդի հազար: Երբ Քաջ Նազարը արդնացանք ես վաղից ձեռքերս էի կրծում:Երբ արթնացավ նա ջղայնացավ, որ հանգիստ խանգարել ենք և փալասի կտորի վրա պաղկվեց, որ մեզ սպանի: Հետո մենք պաղատեցին տարեցինք ամրոց: Նա փրկեց մեզ վագրի և պատերազմից: Իմ քրոջ հետ կազմակերպեցին հարսանիք և մեր Անաղթ հերոսը թագավոր է:

Քաջ նազար 1-3

1

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

—Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար


— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։


Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է 

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի 1-3-րդ հատվածները ու կատարի՛ր առաջադանքները։
  • Դո՛ւրս գրի՛ր դարձվածքները ու բացատրի՛ր։

քարվան կտրող- ավազակ, գող

տունը լցնել-տունը ապրանքներով լցնել

ճարը կտրած-ստիպված

միտք անել-մտածել

  • Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին, դուրս գրի՛ր, ինչո՞ւ ես այդպես կարծում։

Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։

  • Թվի՛ր այս հատվածներում (1-3-րդ հատվածներում)հանդիպող բոլոր հերոսներին ու դասավորի՛ր այբբենական կարգով։

Անծանոթներ, երեխաներ, ժողովուրդ, կին, Տերտեր, Քաջ Նազար։

  • Համառոտ 10-15 նախադասությամբ, փոխադրի՛ր նշված մասերը (1-3-րդ հատվածները) հերոսներից մեկի անունից։

Ես ունեմ մի ամուսին, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք, ալարկոտ ու վախկոտի մեկն է ։ Էս գիշեր ամուսնուս  հետ տան շեմքին նստած ենք լինում,  Նազարս ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

 Ասում եմ ․

-Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս տեսեք ․․․։

Նազարս էլի կրկնում է նույն բանը, ես էլ չեմ թողնում  և սկսում ենք վիճել։

Ես էլ բարկանում եմ Նազարիս վրա ու տնից դուրս եմ շպրտում։