Monthly Archives: Ապրիլի 2023

Հեռուստացույցի պատմությունը


Մի անգամ երեկոյան սինյոր Վերուչին աշխատանքից վերադառնում էր տուն։ Նա ծառայող
էր և աշխատում էր, եթե չեմ սխալվում, փոստատանը։ Սակայն նա կարող էր նաև ատամնաբույժ
լինել կամ՝ ինժեներ։ Մենք կարող ենք նրա համար ցանկացած մասնագիտություն
պատկերացնել։ Կարո՞ղ ենք, օրինակ, նրան բեղերով ու մորուքով պատկերացնել։ Հրաշալի է,
թող ուրեմն բեղերով և մորուքով լինի։ Իսկ հիմա փորձենք երևակայել, թե ինչպես է նա
հագնվում, ինչպիսին է նրա քայլվածքը, ինչպես է խոսում։ Հիմա նա քթի տակ ինքն իրեն ինչ-որ
բան է խոսում։ Եկեք թաքուն լսենք։
– Տո՛ւն, վերջապես տուն եմ գնում։ «Հարազատ տուն, երջանիկ կացարան, համեստ, խաղաղ,
թանկագին…» Էլ չե՛մ կարող։ Այնքա՜ն եմ հոգնել։ Ամբողջ օրը վազվզոց է, շուրջբոլորն այնքան
ժողովուրդ կա, փողոցում՝ ամբոխ, մեքենաների անընդհատ հոսք… Հիմա կգնամ, կփակեմ դուռը,
տիկնայք և պարոնայք, և՝ հաջողություն բոլորիդ։ Այլևս ձեզ չեմ տեսնի։ Տանս շեմից ներս կմտնեմ
և ամբողջ աշխարհը կմնա դռներից այն կողմ… Էդ մեկը որ դեռևս կարող եմ անել… Ահա այսպես։
Վերջապես ես մենակ եմ… Հրաշալի է… Նախ և առաջ՝ կորչի՜ այս փողկապը… Հիմա կոշիկները
դեն կնետենք… Կմիացնենք հեռուստացույցը… Հետո կնստենք բազկաթոռին, ոտքերը կդնենք
փոքրիկ աթոռակին, ծխախոտը կվերցնենք… Վե՛րջ, հիմա ինձ լավ եմ զգում, իսկ որ
ամենակարևորն է՝ վերջապե՜ս մենակ եմ… Ես … Իսկ դո՞ւք ով եք… Որտեղի՞ց հայտնվեցիք։
Սինյոր Վերուչիին մեղմ ժպտում էր մի սիրունիկ սինյորինա։ Մի վայրկյան առաջ նա դեռևս
սենյակում չէր, իսկ հիմա նստել էր իր դիմաց՝ բազմոցին, և ժպտալով ուղղում էր հուլունքները։
– Չե՞ք ճանաչում։ Ես հաղորդավարուհին եմ։ Դուք միացրիք հեռուստացույցը և ահա ես
այստեղ եմ։ Հիմա ձեզ վերջին նորությունները կհաղորդեմ։
Սինյոր Վերուչին զայրացավ.
– Ամոթ ունեցեք։ Դուք ոչ թե հեռուստացույցի էկրանին եք, ինչպես որ պիտի լիներ, այլ իմ
տանը, և նստել եք իմ բազմոցին։
– Բայց, ախր, ի՞նչ տարբերություն։ Երբ ես հեռուստացույցի էկրանին եմ լինում, միևնույնն
է, դարձյալ ձեր տանն եմ, և ձեզ հետ եմ խոսում…
– Բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։ Ես նույնիսկ չնկատեցի… Դուք, ի՞նչ է, ինձանից
թաքո՞ւն տուն մտաք։
– Չարժե դրա վրա գլուխ կոտրել… Դե ինչ, ձեզ հետաքրքրո՞ւմ են վերջին նորությունները։
Սինյոր Վերուչին համակերպվեց.

– Դա, իհարկե, այնքան էլ համոզիչ չէ… բայց… Ինչպես կուզեք…
Սիրունիկ սինյորինան կոկորդը մաքրեց և սկսեց։
– Եվ այսպես. «Ողջ Անգլիայում շարունակում են փնտրել «Ռիդինգ» բանտից փախած
վտանգավոր ավազակին։ Ոստիկանության կոմիսարը հայտնել է, որ իր կարծիքով հանցագործը
թաքնվել է անտառում։
Այդ պահին սինյոր Վերուչին մի ձայն լսեց, որը գալիս էր ո՛չ հեռուստացույցից, ո՛չ էլ
հաղորդավարից, այլ՝ իր թիկունքից։ Ձայնն ասաց։
– Հիմարությո՛ւն։
– Իսկ սա՞ ով է,- տեղից վեր թռավ սինյոր Վերուչին։
– Ախր սա հենց ավազակն է,- բացականչեց հաղորդավարուհին՝ տեղից չշարժվելով։-
Տեսե՛ք, նա ձեր բազկաթոռի հետևում է թաքնվել։
– Հիմարությո՛ւն,- կրկնեց ձայնը,- էդ էր մնացել, որ ձեզ ասեմ, թե որտեղ եմ թաքնվում…
Սինյոր Վերուչին վեր թռավ տեղից, նայեց այն կողմ, որտեղից ձայնն էր գալիս, և փրփրեց.
– Ինչպե՞ս եք համարձակվում։ Տեսե՛ք, նույնիսկ զինված է։ Ավազակն իմ տանն է։ Գժվե՜լ
կարելի է։
– Բայց դուք ինքներդ եք ինձ հրավիրել,- ասաց ավազակը՝ դուրս գալով թաքստոցից։
– Ե՞ս։ Լա՜վ էլ հորինել եք։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես ավազակին տուն եմ հրավիրում՝ միասին
մի գավաթ խմելու…
– Ի դեպ, ես չէի հրաժարվի։
– Ինչի՞ց։
– Մի գավաթից։
– Ախր դուք ոչ միայն ավազակ եք, այլ նաև՝ անպատկառ։ Նախ, ես հայտարարում եմ, որ
Ձեզ չեմ ճանաչում ։ Երկրորդ, Դուք հայտնվել եք այստեղ հակառակ իմ ցանկության։ Դո՛ւք,
սինորի՛նա, դրա վկան եք։
– Ո՛չ, սինյոր Վերուչի,- պատասխանեց հաղորդավարուհին,- ես չեմ կարող վկա լինել,
որքան էլ մեծ լինի ձեր ցանկությունը։ Ախր, դուք ինքներդ միացրիք հեռուստացույցը։
– Ահա թե ի՜նչ, ուրեմն այս ավազակը նույնպե՞ս…
– Իհա՛րկե, նա նույնպես ձեր տանն է հայտնվել հեռուստացույցից, ինչպես և ես։
– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։
– Իսկ ե՞ս ինչ անեմ, շարունակե՞մ նորությունները հաղորդել,- հարցրեց
հաղորդավարուհին։
Եվ սինյոր Վերուչին պատասխանեց.
– Իսկ ինչու չէ, ինձ համար նույնիսկ հետաքրքիր է, թե ինչո՞վ է ավարտվելու այս
պատմությունը։
Եվ սինյորինան սկսեց կարդալ հաղորդավարի անտարբեր ձայնով. «Իմաստաբանական
զորքերի հրամանատար գեներալ Բոլոն , հայտարարել է, որ նորից պատերազմական
գործողություններ է սկսելու Պլանավիա հանրապետության դեմ, և որ պատերազմը կավարտվի
Նոր տարուց ոչ շուտ»։
– Դա այնքան էլ ճիշտ չէ,- ընդհատեց նրան ինչ-որ ձայն, և զգեստապահարանի դուռը
թափով բացվեց։
Սինյոր Վերուչին ցնցվեց.
-Ի՞նչ։ Հա՛, հասկացա․․․Գեներալ Բոլոն եք, չէ՞։ Իսկ ի՞նչ էիք անում իմ պահարանում։
– Դժվար թե դա ձեզ հետաքրքրի ,- հանգիստ պատասխանեց գեներալը։
– Այնումենայնիվ, ես ուզում եմ իմանալ,- համառորեն շարունակեց սինյոր Վերուչին,- ի՞նչ
էիք այնտեղ անում։ Ռումբե՞ր։ Ռումբեր ի՛մ պահարանում… և ի՛մ բնակարանում։ Բայց, ասացե՛ք,
ես ի՞նչ կապ ունեմ ձեր պատերազմի հետ։
-Իմ գործը, թանկագին սինյոր,- ասաց գեներալ Բոլոն,- իմաստաբանական զորքերը
ղեկավարելը և Պլանավիայի տարածքը գրավելն է, ոչ թե ձեր հարցերին պատասխանելը։ Ես եկել
եմ ասելու սինյորինային, որ իմ հայտարարությունը ճիշտ չի հաղորդվել։ Ես այսպես եմ ասել.
«Պատերազմը կավարտվի մինչև Նոր տարի, քանի որ ես կոչնչացնեմ բոլորին, բոլոր
պլանավիացիներին՝ մինչև վերջին մարդը, երկրի երեսից կջնջեմ նրանց քաղաքները, նրանց
երկիրը անապատ կդարձնեմ։
Այստեղ խոսակցությանը ցանկացավ միջամտել ավազակը.
– Չէ՛, դուք միայն լսեք նրան։ Ինչպիսի՜ եռանդ, ինչպիսի՜ ծրագրեր։ Իսկ ինձ՝ խեղճ գողիս,
Անգլիայով մեկ հետապնդում են։ Ես, այնուամենայնիվ, կուզեի իմանալ, թե մեզանից ո՞ր մեկն է
իսկական ավազակը…
– Իսկ ես,- ճչաց սինյոր Վերուչին,- ուզում եմ իմանալ,թե երբ դուք բոլորդ կհեռանաք
այստեղից ։ Դուք՝ սիրելի սինյորինա, և դուք՝ սինյոր ավազակ, և դուք՝ սինյոր գեներալ… Սա ի՛մ
տուն է, և ես ուզում եմ այստեղ մենակ մնալ։ Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ եք անում
դուք ու ինչ եք խոսում։ Բայց ես ձեր հախից կգամ և բոլորիդ դուրս կհանեմ։ Ես ոստիկանություն
կկանչեմ և կհայատարարեմ, որ դուք ներխուժել եք իմ տուն։ Հենց այդպես։ Ես կկանչեմ
կարաբիներներին, փողոցային երթևեկությունը կարգավորողներին, հրշեջներին… բոլորին
կանչեմ։ Ես ուզում եմ հասկանալ, ե՞ս եմ իմ տանը տերը, թե՞ ոչ… Ես վերջապես ուզում եմ․․․
Բայց այդ ընթացքում, երբ հեռուստատեսության հաղորդավարուհին վերջին նորություններն էր կարդում, հանգստանալ երազող սինյոր Վերուչիիի բնակարանը լցվեց տարբեր տեսակի
մարդկանցով։ Այստեղ հայտնվեցին քաղցից ուժասպառ ինչ-որ մարդիկ, զորավարժություններից
տանջված զինվորներ, ճառեր ասող քաղաքական գործիչներ, խցանումների մեջ մնացած
վարորդներ, մարզիկներ, գործադուլ անող բանվորներ, նույնիսկ օդաչու, որը պատրաստվում էր
ռումբեր նետել… Բազմաձայն խոսքը, ճիչերը, աղմուկը, աղաղակները, երգեցողությունը և
աշխարհի տարբեր լեզուներով հայհոյանքը խառնվում էին շարժիչների հռնդոցին, ռումբերի
պայթյուններին և տանկերի դղրդոցին։
– Բավակա՜ն է,- գոռաց սինյոր Վերուչին ։
– Սա դավաճանությո՜ւն է։ Սա բռնությո՜ւն է։
Բավակա՜ն է։ Բավակա՜ն է։

1․ Թվարկիր պատմության հերոսներին։

Սինյոր Վերուչի, սինյորինա հաղորդավորուհի, ավոզակ Ռիդինգ և Գեներալ Բոլոն։
2․Պատմությունից դուրս գրիր քո հավանած երկխոությունը․ Ովքե՞ր են․․․

– Մի խոսքով,- ասաց ավազակը,- դուք ինձ մի գավաթ գինի հյուրասիրելո՞ւ եք, թե՞ ոչ։
– Խնդրեմ,- պատասխանեց սինյոր Վերուչին,- անցե՛ք, նստե՛ք, տեղավորվե՛ք՝ ինչպես ձեր
տանը։ Ինձ համար արդեն պարզ է, որ ես այստեղ ոչ ոք եմ։ Սա ի՛մ տունն է, բայց ես այստեղ
տանտեր չեմ։ Դուռը փակ է, պատուհանները՝ նույնպես, բայց մարդիկ ազատ մտնում են տուն և
ինչ ուզում՝ անում են…
– Բայց դուք շատ եք ձգձգում էդ մի գավաթ գինին բերելը,- նկատեց ավազակը։

Ավազակը և սինյոր Չերուչին
3․Այս հղումով կարդա պատմության երեք ավարտը․․․
2․ Ավելացրու 4-րդը՝ քո ավարտը։

Սինյոր վերուչին փորձեց հեռուստացույցը անջատել,նրան հաջողվեց և բոլոր հերոսները ետ վերադարձան հեռուստացույցի մեջ։

Կոնդ

Կոնդ, հին թաղամաս Երևանի արևելյան բարձրադիր մասում։ Հին Երևանի թաղամասերից։ Գտնվում է ժամանակակից Կենտրոն վարչական շրջանի սահմաններում։

Անվանում

Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ այդ թաղի անունը փոխվել է և կոչվել «թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է ։

Կոնդում է գտնվում սուրբ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։

Կոնդի հեռանկարային ծրագիր

Պատմական Կոնդ թաղամասը երկար տարիներ եղել է մոռացության մատնված և հեռու է եղել քաղաքաշինական բարերար միջամտությունից։ Երևանի գլխավոր հատակագծերում Կոնդի կառուցապատումը, համակողմանի լուծում չստանալով, դարձել էր քաղաքի խնդրահարույց հանգույցներից մեկը։

Կոնդի վերակառուցման վերաբերյալ երկու անգամ մրցույթ է հայտարարվել և միայն երկրորդի դեպքում ընդունվել Արշավիր Աղեկյանի նախագիծը, որը համապատասխանում էր Կարեն Դեմիրճյանի մտապատկերին։ Կոնդում ևս նախատեսվում էր հանգստի, տուրիզմի և զվարճանքի օջախ ստեղծել՝ պահպանելով ազգային կոլորիտը։ Ուղղանկյուն այգու պարագծով նախատեսվում էր վերականգնել պահպանված 2-3 հարկանի հին տները և օգտագործել հայկական խոհանոցի ճաշատեսակներով ռեստորանների, սրճարանների, թեյարանների, ատրակցիոնների, խաղերի (այդ թվում նաև ազգային), գեղանկարչական ակումբների և այլնի համար։ Զբոսայգում նկարիչները կարող էին նկարել, ցուցադրել իրենց նկարները։ Մի խոսքով, ստացվում էր հայկական «Մոնմարտր»։ Առաջարկությունը` շուրջը կառուցել նաև բնակելի շենքեր, Կարեն Դեմիրճյանը մերժեց, նկատի ունենալով, որ դա կխախտի ռոմանտիկան և կոլորիտը։ Այդ նախագծերի իրականացման հարցում լուրջ բարդություններ չէին սպասվում, թեև Կոնդը գերբնակեցված տարածք էր և առկա էին իրացման դժվարություններ։ Սակայն Կոնդի վերակառուցման մի մասն արդեն սկսվել էր 1970-ական թթ. «Դվին» հյուրանոցի շինարարության ժամանակ։ Իսկ, Երևանի զարգացման մասին, 1985 թ. որոշումը ֆինանսական լայն հնարավորություններ և գործելու ազատություն տվեց ։

Cheetah and Ostrich

Famosly the fastest animal on land,the cheetah can reach the incredible speed of 75 miles or 120 kilometers per hour, although it can only maintain this speed for approximately 500 meters.With a lightweight body, small head, and long legs cheetahs are build for speed. As it runs, the cheetah’s spine recoils like a spring, propelling its legs out and allowing it to cover up to feet in a single stride.The cheetah’s claws, wich never fully retract, act like soccer cleats…providing traction as the cheetah hurtel itself forward.Its speed is the cheetah’s claim to fame, and its greatest advantage. In a habitat dominated by bigger predators, speed allows the cheetah to escape confrontation, so that it can live to hunt another day.

Հավանաբար ցամաքի ամենաարագ կենդանին է,վագրակատու կարող է հասնել 75 մղոն կամ ժամում 120 կիլոմետր անհավանական արագության, թեև նա կարող է պահպանել այդ արագությունը միայն մոտավորապես 500 մետրի համար: Թեթև մարմնով, փոքր գլխով և երկար ոտքերով վագրակատու կառուցված է արագության համար:Երբ վազում է, այտերի ողնաշարը նահանջում է աղբյուրի պես՝ դուրս մղելով նրա ոտքերը և թույլ տալով, որ նա մեկ քայլով ծածկի մինչև ոտքերը: Ճանկերը, որոնք երբեք ամբողջությամբ չեն հետ քաշվում, գործում են որպես ֆուտբոլային խրձիկներ… Նրա արագությունը այտերի փառքի հավակնությունն է և նրա ամենամեծ առավելությունը: Մի միջավայրում, որտեղ գերակշռում են ավելի մեծ գիշատիչները, արագությունը թույլ է տալիս այտերին խուսափել առճակատումից, որպեսզի նա կարողանա ապրել ևս մեկ օր որսի համար:

The Ostrich
The only bird to make this countdown, the ostrich gets around by running instead of flying. The largest and heaviest living bird, ostriches run from predators, but when threatened will defend themselves with kicks from their powerful legs. Ostriches may run at speeds of 44 miles or 70 kilometers per hour .

Միակ թռչունը, ով կատարում է այս հետհաշվարկը, ջայլամը թռչելու փոխարեն վազում է: Ամենամեծ և ամենածանր կենդանի թռչունը՝ ջայլամները փախչում են գիշատիչներից, բայց երբ սպառնում են, կպաշտպանվեն իրենց հզոր ոտքերի հարվածներով։ Ջայլամները կարող են վազել 44 մղոն կամ 70 կմ/ժ արագությամբ։

Անձրև

Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի Դավիթ Սահակյանը առաջարկում է կարդալ իր հորինած պատմությունը և կատարել տեքստի վերաբերյալ իր կազմած թեստը։

Կար-չկար, մի բակ կար: Բակում շատ-շատ երեխաներ կային, որոնք տարբեր խաղեր էին խաղում՝հալամուլա, յոթ քար, պահմտոցի: Խաղալու ընթացքում մի այնպիսի անձրև է սկսվում, որ մի րոպեում ամբողջ բակի փոսիկները ջրով են լցվում:Երեխաները ծառերի տակ սպասում են, թե երբ է դադարելու անձրևը:Տղաներից մեկը որոշում է խնդրել անձրևին, որ դադարի, բայց ապարդյուն, անձրևը շարունակ գալիս էր:Երեխաները ձանձրանում են թաքնված մնալուց և որոշում են միասին խնդրել անձրևին, որ չգա:

Ահա՛, այսպես են խնդրում.

-Անձրև-անձրև, մի արի,

Մենք դեռ խաղում ենք բակում:

Անձրևը երկնքից պատասխանում է նրանց.

-Սիրելիներս, դուք խաղում եք, բայց ծառերը, ծաղիկները և օդը թարմանալ են ուզում:Չէ՞ որ ամռան այս շոգ օրերին անձրևը ուղղակի փրկություն է: Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են.

-Խնդիր չկա, սիրելի անձրև, դու արի այնքան,ինչքան ուզում ես, մենք համբերատար կսպասենք:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ե՞րբ եկավ անսպասելի անձրևը: Երբ երեխաները խաղում էին:

2.Ո՞վ խնդրեց , որ անձրևը դադարի:Երեխաները:

3. Ի՞նչ պատասխանեց անձրևը երկնքից: -Սիրելիներս, դուք խաղում եք, բայց ծառերը, ծաղիկները և օդը թարմանալ են ուզում:Չէ՞ որ ամռան այս շոգ օրերին անձրևը ուղղակի փրկություն է: Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են.

4) Տեքստից դուրս գրիր գծիկով գրված բառերը:-Աձրև-անձրև, մի արի,

-Սիրելիներս, դուք խաղում եք, բայց ծառերը, ծաղիկները և օդը թարմանալ են ուզում:Չէ՞ որ ամռան այս շոգ օրերին անձրևը ուղղակի փրկություն է: Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են.

-Խնդիր չկա, սիրելի անձրև, դու արի այնքան,ինչքան ուզում ես, մենք համբերատար կսպասենք:

5) Գրիր տվյալ բառերի հականիշները

դադարել-սկսել

խնդրել-հրամայել

գալ-հեռանալ

ձանձրանալ-ուրախանալ

թարմանալ-թմրել

6) Տեքստից դուրս գրիր այն հատվածը, որտեղ երևում է, թե ինչպես են ապշում երեխաները: Երեխաները ապշում են՝ լսելով անձրևի ձայնը և ասում են. -Խնդիր չկա, սիրելի անձրև, դու արի այնքան,ինչքան ուզում ես, մենք համբերատար կսպասենք:

7) Եթե դու լինեիր անձրևի փոխարեն, կխոսեի՞ր երեխաների հետ:Ոչ:

8) Գտիր տեղեկություններ անձրևի օգտակարության մասին և հրապարակիր բլոգումդ:

Անձրեւը, ինչպես մենք գիտենք, մթնոլորտային տեղումներն են, որոնք ընկնում են ամպերից ջրի կաթիլների տեսքով՝ 0,5-0,7մմ տրամագծով: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր անձրեւի մասին, որոնց մասին դուք չէիք էլ գուշակում:

9) Գրի՛ր, թե դու ի՞նչ խաղեր ես խաղում ձեր բակում:Պախկվոցի,բռնոցի,հալամուլա, սև սատանա, գետնից բարցր, բռնոցի սառոցի, զոմբի, անուն գոռոցի, գործնագործ ու փուտբոլ:

10) Բլոգումդ մի փոքր պատում գրիր, թե դու ինչ ես անում անձրևոտ եղանակին, արդյո՞ք դուրս գալիս ես տանից, թե՞ չես սիրում անձրևոտ եղանակին դուրս գալ:
Ես իմ ընկերների հետ մենք անձրևի տակ հագնվում ենք:

Ծիծեռնակը

Կար- չկար մի ծիծեռնակ կար։Այս ծիծեռնակը հրաշալի ձայն ուներ և դրա համար բոլոր թռչուններն գալիս էին ծիծեռնակի մոտ ուսումի։Մի օր ծիծեռնակն կանչեց բոլոր թռչուններին իր բույն և որոշեց սովորեցնել  իր նման լավ երգել։Ինչքան էլ տանջվում էին թռչունները, ոչինչ չէր ստացվում։Թռչունները հեռացան և որոշեցին փետրահան անել նրան։Հաջորդ  օրը նրանք հավաքվեցին ծիծեռնակի տան բակում  և սպասեցին ծիծեռնակի դուրս գալուն։Ծիծեռնակն նկատեց նրանց և պատուհանից դուրս փախավ։Թռչուններից ամենաավագն նկատեց նրան  և հրամայեց բռնել ծիծեռնակին։ Ծիծեռնակը բարձրացավ ամենաբարձր ծառի գագաթը  և սկսեց երգել։Թռչունները ինչքան էլ  չուզենաին միևնույն է  պետք է բռնեին ծիծեռնակին և իր ձայնը խլեին։Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին,  անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։

Հարցեր և առաջադրանքներ

1)Ինչպե՞ս փախավ ծիծեռնակը։

Պատոհանից թռավ փախավ

2)Ինչո՞ւ  թռչունները փորձեցին բռնել ծիծեռնակին։

Որովհետև նրանք ուզումեին գողանալ ծիծեռնակի ձայնը

3)Ինչո՞ւ ծիծեռնակները չեն կարողանում երգել։

Որովհետև նրանք չունեին ծիծեռնակի նման բույն

4)Ո՞վ հրաման տվեց բռնել ծիծեռնակին։

Ամենաավագն

5)Տեքստից դո՛ւրս գրիր երկու գոյական(առարկա ցույց տվող բառ)և դրանցով կազմիր նախադասություններ։

Մեր տան պատուհանը շատ մեծ է: Մեր դիմացի ծառում ծիծեռնակի բույն կա:

6)Տեքստից դո՛ւրս գրիր այն տողը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։

Թռչունները չկարողացան բռնել ծիծեռնակին,  անիծեցին նրան և հեռացան։Դրա համար էլ, ծիծեռնակները երբ փորձում են երգել, միայն ծվծվոցի ձայն է դուրս գալիս։

7)Գրիր հոմանիշները

Ուսում-կրթություն

Բոլոր-ամբողջ

Դրա համար-այդ պատճառով

Նկատեց-տեսավ

Բույն-բայոց

8)Որ բառը ամենաշատը հանդիպեց տեքստում։

ծիծեռնակ

9)Դո՛ւրս գրիր տեղեկություններ ծիծեռնակների մասին։

Ծիծեռնակի կտուցը թույլ է և նա երկար կտուց ունի:

10)Բլոգում հրապարակիր(Ծիծեռնակ)վերնագրով տեքստը քո հորինած վերջաբանով։

11)Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր ծիծեռնակի տեղում։Պատասխանդ հիմնավորի՛ր։

Ես կգնայի կկռվեի և կասեի։

-Ես մեզք չուն եմ, որ դուք երգել չեք կարողանում երգել։

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր

  1. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար

Լույս, ջուր, ածխաթթու գազ:

  1. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

  1. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Թթվածին տալով, թույներ պատրաստելու, դեղամիջոցներ պատրաստելու, ինչ-որ տեղ գեղեցկացնելու:

Осеннее ненастье

Целый день льёт мелкий дождь. С деревьев в соду осыпались почти все листья. Лёгкий ветер гонит их по земле. Опустели птичье гнёзда. Только воробьи мокнут на ветках. Холодно, сыро поздней осенью. Скорее бежим в тёплое жильё!