https://mananavagyan.edublogs.org/category/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/page/3/
Երևան քաղաքի ձիարձանները
Երևանի արձանները
Երևան քաղաքի արձանները
Օղակաձև այգու
Կոնդ
Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Էրեբունի ամրոց-քաղաք
Հայոց մայրաքաղաքներ մաս 2
Երևան
Մարտիրոս Սարյանի անվան պուրակ
Երևանի պատմության թանգարան
Հին ու նոր Երևան
Ալեքսանդր Թամանյանի մասին
Երևանի մասին
Լոռվա բարբառ
Սևանա լիճ
Բառարան
ՀՀ ուրվագծային քարտեզ
Monthly Archives: Մայիսի 2023
Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)
Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։
Մի ժամից հետո լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։
Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։
Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։
Տեքստային առաջադրանքներ
1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/
Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։
2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Ա) Լուսին հասավ հրթիռով
Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա
Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին
Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա մագլցելով հասավ լուսին
3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/
Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։
4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/
5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/
Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։-բացականչական
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։ –պատմողական
6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/
Շուտով պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնաց՝ երկնքի և երկրի միջև։
Երկար պարան, խելացի Մյունխհաուզեն, կլոր երկիր։
Բառային առաջադրանքներ
1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/
Փորեցի, կապել, կտրել, աճեց, տնկեցի։
2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/
Փորել —փոսը
Դուրս գալ ——դթրոցից
Աճեցնել —-ծաղիկ
Տեսնել —նկար
3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/
վերհիշել,անմիջապես,վերջապես, վեռչապես։
4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/շ
Դժբախտությամբ, կարճ,իջնել,ներքև։
Օձերից պաշտպանվելու եղանակներ
Առաջին օգնություն
Ի՞նչ անել, եթե դուք առաջինն եք տեսել օձին
Ինչպե՞ս օձերից պաշտպանվել
Օձի թույնը և դրա ազդեցությունը
https://www.youtube.com/embed/s8r3eZLRMlg?version=3&rel=1&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&fs=1&hl=ru&autohide=2&wmode=transparent
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում (փետրվար-մայիս)
https://mananavagyan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/
Իմ սիրած նախագիծը Սնկեր: Ես սովորեցի ծաղիկ տնկել:
Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)
Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.
— Սա ի՞նչ առարկա է:
— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:
Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:
— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:
— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:
— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…
Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.
— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:
Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.
— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:
Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.
— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…
Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:
Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:
— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.
— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:
— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:
— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:
— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.
— Բայց ո՞ւր կարող է գնալ:
— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…
Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.
— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:
Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.
— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
___________դարձավ____________________
__________ խորհրդավոր _____________________
________ գաղտնիքը _______________________
________փորձեցի_______________________
- Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.
ա/ չընդհատվող
բ/ ընդհանուր
գ/ընդհանրապես
դ/ հատ-հատ
- Դու՛րս գրիր թավ (հաստ գծերով գրված) և ընդգծված բառերի հականիշները.
______
3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
պարզ- բարդ,
գեղեցիկ-տգեղ,
երկար-կարճ,
ուղիղ-թեք:
5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.
ա/ հարց-հարցեր
բ/ նկար-նկարներ
գ/ գառ-գառներ
դ/ մոլորակ-մոլորակներ
- Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առնված բայերը (գործողություն ցույց տվող բառերը) և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
___տեսավ_________________ ______տեսնել_________________
______ընկավ______________ _____ընկնել__________________
_______կապել_____________ _________կապել________________
__________տխրել__________ _______տխրել__________________
- Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
Գեղեցիկ ու զրգուն:
9. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.
ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել
բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում
գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել
դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ
10. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
Սա ի՞նչ առարկա է:
11. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…
12. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:
Միշտ չէ, որ հարթ ճանապարհները տանում են լավ տեղ, պետք է հաղթահարել խոչընդոտներ։
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)
Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում, որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
______________ եղբայր ________________
_______________ հարյուր _______________
_____________ պատմվածքը _________________
______________ հեքիաթի ________________
- Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել+
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ գեղեցիկ ____սիրուն______________
բ/ շատ _________լիքը__________
գ/կախարդական _________ մոգական__________
դ/ մեծ _____________________
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/ խաղեր
բ/ պատուհաններ
գ/ թվեր
դ/ իշխան+
5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ — ածական
բ/ տխուր — գոյական+
գ/ գառնուկ — գոյական
դ/ մոլորակ – գոյական
6. Փակագծերում նշված բայերը(գործողություն ցույց տվող բառերը) համապատասխանեցրո՛ւ տեքստին:
(հասկանալ) հասկանում ենք
(ճանաչել) ճանաչել
(հիշել) հիշեցի
(վախենալ) վախեցա
7. Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
Որ իրենց երեխաները լավեն պահում և լսում:
8. Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում էի իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը:
9. Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում
բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին
գ/ բարեկամներին շուտ էին մոռանում
դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր+
10. Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.
ա/ ճիշտ հարցեր էին տալիս
բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա
գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում+
դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
11. Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին:
Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Ելքի ստուգատեսի չորորդ կանգառ
Այսոր մենք ասեցինք բանավոր արագ հաշվելու եղանակներ և նկարեցին տեսանյութ։
Երրորդ շրջանի ամփոփում
Ես այս կիսյամյակում սովորեցի կոտորակներ, ճանապարհ ժամանակ արագություն:Նաև գրեցինք թեստեր և արաջադրանքներ: Եվ գրեցինք ստուգատեսի չորս հատ կանգառներ:Առաջին ստուգատեսի ժամանակ մենք ցատկում էինք հետո չափում:Երկրորդ ստուգատեսին GeoGebra-ծրագրի օգնությամբ մենք գծագրեցինք խորանարդ:Երրորդ ստուգատեսին գծեցինք դիագրամա:Իսկ չորորդը բանավոր հաշվարկներ ենք արել:
Մանան Ավագյան
- Ներկայացնել բլոգ
Ես օգտագործում եմ իմ բլոգը արդեն 4-տարի: Իմ բլոգը ինձ շատ դուր է գալիս և ոչ-մի բաց թողում չկա: - Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա: Puzzle
- Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ: Ես աենաքիչը օգտագործում եմ фнаф-բաժինը, որովհետև ես պատահական եմ բացել:
- Արդյոք բլոգը համապատասխանում է Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին, ի՞նչ առաջարկներ ունես կարգի հետ կապված։ Այո իմ ամբողջ գրառումները ճիշտ են:
- Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում: Ես հավանում եմ Գայանե Ավետիսյանի բլոգը , որովետև նման է իմ բլոգի ու շատ դասեր են գրված:
- Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:Իմ մայրիկը շատ է սիրում իմ վերաբերվունքը բլոգիս դասերի մատուցման ձևից:
Երևան քաղաքի ձիարձանները
Սասունցի Դավթի» արձանը
Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում է ընդգրկված «Սասունցի Դավիթ» արձանը։
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Երևանի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցն են իրականացրել, այս անգամ Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Սասունցի Դավիթ» արձանի տարածքում։
Շրջայցի ընթացքում արձանի հետ կապված իրավախախտման դեպք չի արձանագրվել, պահպանվածության առումով գտնվում է լավ վիճակում։
Հետաքրքիր փաստեր արձանի մասին
Արձանը տեղադրվել է 1959 թ․-ին, հեղինակն է՝ քանդակագործ Երվանդ Քոչարը, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյանը։ Արձանի բնորդն է հանդիսացել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանը: Վայրը, որտեղ տեղադրված է արձանը, կոչվում է Սասունցի Դավթի հրապարակ:
Արձանը պատրաստված է կոփածո պղնձից, բազալտից։
Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է Հայաստանը։
Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը։
Էպոսի հերոսները ջրածին են, այդ պատճառով արձանը տեղադրված է ջրավազանում, այսկերպ Քոչարն անդրադարձել է էպոսի ծագումնաբանությանը:

Քանդակի առաջին գիպսե տարբերակը Քոչարը ստեղծել է 1939 թվականին, Էպոսի 1000-ամյա տարեդարձին՝ 18 օրում։
Վարդան Մամիկոնյանի հուշարձանը
Վարդան Մամիկոնյանը 5-րդ դարի հայ զորավար է, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թթ. հայ ազատագրական շարժման առաջնորդ: Նա պայքարել է հանուն հայ ժողովրդի հավատի և նահատակվել Ավարայրի ճակատամարտում 451թ.-ին: Նրան դասակարգում են սրբերի շարքում և ժողովրդի մեջ հայտնի է նաև «Սուրբ Զորավար» անունով։ Արձանը տեղադրված է Երևանի Օղակաձև զբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցների հարևանությամբ: Բացումը տեղի է ունեցել 1975թ.-ին: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Երվանդ Քոչարը:
Վարդան Մամիկոյանի արձան
Քանդակագործ՝ Ա.Շիրազ
Ճարտարապետ՝ Ա.Մխիթարյան
Նյութ՝ Բրոնզ, բազալտ
Տարեթիվ՝ 1999
Անդրանիկ Օզանյանը, ավելի հայտնի որպես Զորավար Անդրանիկ կամ պարզապես Անդրանիկ (1865-1927) հայ զորահրամանատար և պետական գործիչ է, հայ ազգային-ազատագրական շարժման առանցքային գործիչ։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է Հայաստանի անկախության համար ռազմական ջանքերի հայ գլխավոր առաջնորդներից մեկը։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։
Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։
Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։
Հովհաննես Բաղրամյանի արձան
Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստոփորի Բաղրամյանը (1897-1982) աչքի է ընկել Վիտեբսկի մարզի ազատագրման մարտերում 1943թ. դեկտեմբերից մինչև 1944թ. հուլիսը: Բելառուսական ռազմավարական հարձակողական գործողության («Բագրատիոն օպերացիա») ընթացքում Մերձբալթյան 1-ին ճակատի զորքերի հաջող ղեկավարման համար Բաղրամյանին շնորհվեց ԽՍՀՄ հերոսի՝ նրա առաջին կոչումը:
2018 թ. մայիսի 19-ին Գորոդոկ քաղաքի շրջկենտրոնում (Վիտեբսկի մարզ, Բելառուս) հանդիսավորությամբ բացվեց Բաղրամյանի հուշարձանը. Այն բրոնզե կիսանդրի է՝ գրանիտե պատվանդանի վրա: Հուշարձանի հեղինակներն են նկարիչ և քանդակագործ Սպարտակ Հարությունյանը, ճարտարապետ Արմեն Սարդարովը: Նախագիծն իրականացվել է «Անիվ» հիմնադրամի և Գորոդոկի շրջանի գործադիր կոմիտեի հետ համատեղ՝ Բելառուսի և Ռուսաստանի հայերի մասնակցությամբ:
Հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցում էին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ, շրջանային և տարածքային վարչակազմի ներկայացուցիչներ, Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, մարշալի թոռները, «Անիվ» հիմնադրամի ներկայացուցիչները, նաև մի շարք բելառուսական և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տոնական օրն ավարտվեց Գորոդոկի մշակույթի տանը՝ մարզի բնակիչների և հյուրերի համար հայկական համույթների և անհատ կատարողների համերգով:
Հուշարձանի բացումը լայնորեն լուսաբանվեց տեղական, ազգային և միջպետական ԶԼՄ-ների կողմից.
- Գորոդոկում բացվեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձան-կիսանդրին
- Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը բացվեց Գորոդոկում
- Լեգենդը բրոնզում. Բելառուսում բացվեց մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
- Մարշալ Բաղրամյանի ժամացույցը կպահպանվի Մինսկի թանգարանում
- Գորոդոկում բացվեց մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձան-կիսանդրին
- Գորոդոկում այսօր բացվեց Հովհաննես Բաղրամյանի հուշարձան-կիսանդրին
Գորոդոկի հուշարձանը Բելառուսում Հովհաննես Բաղրամյանի առաջին արձանն էր: Մենք հուսով ենք, որ այն երկար տարիներ կկանգնի Գորոդոկում՝ որպես խոսուն վկա Բելառուսի՝ ֆաշիստական զավթիչներից ազատագրման գործում հայ փառապանծ մարշալի ներդրումի:
Գայի ( Հայկ Բժշկյանց)-ի արձան
Ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս, կորպուսի հրամանատար, պրոֆեսոր Հայկ Բժշկյանը ծնվել է Թավրիզում 1887թ. փետրվարի 6-ին` ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական Արամյան դպրոցում: 1901թ. ընդունվել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոց: 1903-1918 թթ. անդամագրվել է Հնչակյան կուսակցությանը։ Հեղափոխական գործունեություն ծավալել է Թիֆլիսում, Բաքվում։ Երկու անգամ ձերբակալվել է ցարական ժանդարմերիայի կողմից և աքսորվել Աստրախանի նահանգ (1912-1913թթ.): Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել է կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին: Պարգևատրվել է Գեորգիևյան խաչով ու մեդալով, ինչպես նաև` Ս. Աննայի շքանշանով: Հայկ Բժշկյանը Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին ստացել է Գայ մականունը, որը «հայ» բառի ռուսերեն տառադարձումն է: 1918թ.՝ խզելով կապերը Հնչակյան կուսակցության հետ, անդամագրվել է բոլշևիկյան կուսակցությանը: 1918թ. հուլիսից եղել է 24-րդ «Երկաթե դիվիզիայի» հրամանատար, որն ազատագրել է Սիմբիրսկը, Սիզրանը, Սամարան: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան իր «երկաթե» կարգապահության և արձանագրած հաղթանակների համար կոչվել է «Երկաթե դիվիզիա»:
1920-1922 թթ.-ին մասնակցել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի բարձրագույն հրամանատարական կազմի դասընթացներին: 1927թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Եղել է այդ ակադեմիայի ասպիրանտ, պաշտպանել թեկնածուական թեզ՝ 1929 թ.-ին: Նա աչքի է ընկել որպես ռազմական պատմության լավագույն գիտակ ու ռազմական արվեստի խոշոր տեսաբան: Պարգևատրվել է Կարմիր դրոշի երկու շքանշանով: 1935թ. հունիսի 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով (նման մեղադրանքով ձերբակալությունը առաջին դեպքն էր Սովետական միությունում): 1937թ. դեկտեմբերի 11-ին ՍՍՀՄ Գերագույն Դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ ճանաչվել է մեղավոր և նույն օրը գնդակահարվել: Հետմահու արդարացվել է՝ 1956թ.:
Հայկ Բժշկյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1977թ. փետրվարի 18-ին` Նոր Նորքի 1-ին զանգվածում:
Արձանն իր ամբողջության մեջ կառուցված է բրոնզից, բազալտից, գրանիտից, բարձրությունը 10մ է: Քանդակագործն է Սուրեն Նազարյանը, իսկ ճարտարապետը` Ս. Գուրզադյանը:
Օգտագործված գրականություն`
1. Խանջյան Ա., Երևանի արձանները, Երևան, 2004
2. www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1022,
3. https://hy.wikipedia.org/wiki/Գայ
