1․ Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:
Թոքախտ, ողոտել, ուղտակալ, ողնաշար, բարքուբարք, բարկաբեկել, ուխտադրուժ, վարակատեր, վարքուբարք, բյուրություն, թյուրիմացություն, ձյունաբույր, համբույր, թույրավոր
2․ Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, ամփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան
3․ Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:
Ջուրը եռում էր — եփվել
Արյունը եռում էր — բորբոքվել (զայրանալ)
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս:
Տղայի հետ ընկերացել է —ընկերություն անել
Ընկերացան, որ գործ անեն — միանալ
Քաղաք ընկերանամ — ուղեկցել
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում:
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:
Ծեծել խեղճին —գանահարել
Ծեծում է դուռը —թակել
Երկաթը ծեծում են —կռել
Հարցը ծեծեցին —քննել (շատ քննարկել)
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:
Գործը վերջացնել — ավարտել
Միրգը վերջացնել — ուտել, վերջը տալ
4.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Նա այնքան շփոթվեց, որ մտքի ծովն ընկավ։
Նա ամեն ինչ գիտեր, բայց լեզուն փակ պահեց։
Ես այդ թեման հինգ մատի պես գիտեմ։
Չի կարելի թևերը ծալած նստել, պետք է գործել։
Նա այդ իրավիճակից բավականին էժան պրծավ։
Իր ցավը ներսում պահելով՝ նա պարզապես արցունքները կուլ տվեց։
5.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
բանի տեղ չդնող — անտեսող
անկողին ընկնել — հիվանդանալ
հոգին փչել — մահանալ
գլխի ընկնել —հասկանալ
ահ ու դողի — վախով
իր գործն արել էր — ազդել էր
6.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից յուրաքանչյուրում:
Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն
թվական = թիվ + ական
պատմություն = պատմ + ություն
աղյուսակ = արմատական
գրիչ = գր + իչ
ազդեցություն = ազդ + եց + ություն
խորություն = խոր + ություն
թվական = թիվ + ական
պատմություն = պատմ + ություն
աղյուսակ = արմատական
գրիչ = գր + իչ
ազդեցություն = ազդ + եց + ություն
խորություն = խոր + ություն
արևելք = արև + ելք
արևմուտք = արև + մուտք
կենսագիր = կենս +ագիր
օտարամուտ = օտար + մուտ
ծովագնաց = ծով + գնաց
ինքնատիպ = ինքն + տիպ
արևելյան = արևելք + յան
կենսագրություն = կենսագիր + ություն
արևադարձային = արևադարձ +ային
անուշահոտություն = անուշահոտ + ություն
բազմատեսակություն = բազմատեսակ + ություն
7․Տեքստերի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի:
Ֆուտբոլում խաղարկվող մրցանակների մեջ պատվավորներն անհատական «Ոսկե գնդակ», «Ոսկե կոշիկներ» և «Արծաթե կոշիկներ» մրցանակներն են: «Ոսկե գնդակի» տեր դառնում է այն ֆուտբոլիստը, որ մայրցամաքի լավ մարզիկն է ճանաչվում: «Ոսկե կոշիկներն» ու «Արծաթե կոշիկները» համապատասխան թիթեղներից կարված կոշիկներ են, որ հանձնվում են եվրոպական երկրների լավ ռմբարկուներին:
Գերմանացի ֆիզիկոս Կոենն ասում է, որ քսանմեկերորդ դարում կանայք լողի տարածությունը հեշտ են հաղթահարելու, քան մեր օրերում լավ լողորդ համարվող տղամարդիկ:
Դանիացի Վեստերգարդը պատրաստել է աշխարհի մեծ` երեսունչորս տեղանոց հեծանիվն ու փոքր մոտոցիկլը: Նա ասում է, որ ճիշտ է դրանք օգտագործել ռեկլամի համար:
- լավ — ավելի լավ, ամենալավ
- պատվավոր — ավելի պատվավոր, ամենապատվավոր
- հեշտ — ավելի հեշտ, ամենահեշտ
- մեծ — ավելի մեծ, ամենամեծ
- փոքր — ավելի փոքր, ամենափոքր
- ճիշտ —ավելի ճիշտ, ամենաճիշտ
ուղղված տեքստից հատված
- «լավ մարզիկ» — ամենալավ մարզիկ
- «լավ ռմբարկու» — ամենալավ ռմբարկու
- «հեշտ են հաղթահարելու» —ավելի հեշտ են հաղթահարելու
- «մեծ հեծանիվ» —ամենամեծ հեծանիվ
- «փոքր մոտոցիկլ» —ավելի փոքր մոտոցիկլ


