- Ջուրը օրգանիզմի կարևոր բաղադրիչն է:
- Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: Ջուրը մարդու համար ավելի թանկ է, քան ոսկին, նավթը, գազը:
- Կորցնելով մարդը ջրի 2% -ը ` մարդու մոտ առաջանում է ծարավ, 6-8% -ի դեպքում կիսաուշաթափ վիճակ, 10%-ի դեպքում սկսվում են գալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կուլ տալու հետ, իսկ 12% -ի դեպքում մարդ մեռնում է:
- Երկրի հողային մասի մեջ ջուրը 10ից -12 անգամ ավելի շատ ջուր կա, քան համաշխարհային օվկիանոսում:
- Միայն ջրի պաշարի 3% _ն է խմելու, ընդ որում դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է: Եվ միայն 1.1% — ն է հասանելի մարդկանց:
- Օվկիանոսի մաքուր ջրի կապույտ գույնը բացատրվում է լույսի ամբողջությամբ կլանման և տեղաբաշխման հաշվին:
- Ծովի ջուրը սառչում է 1.91C ջերմաստիճանում:
- Ջուրը անդրադարձնում է լույսի միայն 5%-ը, այն դեպքում, երբ ձյունը կազմում է 85%: Օվկիանոսի սառույցի տակ անցնում է միայն 2%-ը:
Monthly Archives: Մայիսի 2022
The Lion King
We watched The Lion King today. At first, there were animals that ran to King Mufasa to watch how little Simba would be born. Evil Schramm envied his brother Mufasa while he was poor. He killed his brother for the sake of abundance so that he might prosper.
Իմ հորինածները
Հեքիաթների հեղինակ՝ Մանան Ավագյան
Ջեկոյի նոր արկածները
Փոքրիկ, ուրախ շնիկ Ջեկոն գնացքից իջավ և տատիկի հետ գնաց դեպի գյուղ: Գյուղի փոքրիկ տանը նրան դիմավորեց տատիկի թոռնիկ Նարեկը: Ջեկոն պոչը խաղացրեց և թռավ Նարեկի գիրկը: Նրանք միասին ուրախ թռչկոտում էին: Տատիկը համեղ ընթրիք պատրաստեց: Բոլորը երջանիկ և գոհ էին:
Եթե աշխարհը շուռ գար
Եթե աշխարհը շուռ գար, մենք ագռավների տեղը կթռչեինք: Եթե աշխարհը շուռ գար, մեր գրքերը պաղպաղակներից կլինեին: Եթե աշխարհը շուռ գար, Երկիր մոլորակի փոխարեն կապրեինք Վեներա մոլորակի վրա: Եթե աշխարհը շուռ գար, շները կատուներից կվախենային:
Ես կուզեի ստեղծել
Ես կուզեի ստեղծել ժամանակը կանգնեցնող մեծ ժամացույց, որ կարողանայինք հասցնել սովորել մեր դասերը, տեսակցել մեր հարազատներին: Եթե սխալ քայլ անես, ժամանակը կկարողանաս կանգնեցնել ու սխալդ ուղղել: Եթե մոռացել ես քո դպրոցական հանձնարարությունն ու պարագաները, հնարավորություն կունենաս ժամանակը կանգնեցնել: Այդ կախարդական ժամացույցով չէիր ուշանա հանդիպումներից և համերգներից:
Ի՞նչ կլիներ…
Եթե հսկա լինեի, կկարողանայի մարդկանց փրկել:
Եթե մրջյունները մարդանցից մեծ լինեին, մեզ համար կկարողանայինք գեղեցիկ տներ կառուցել:
Եթե տները ծառերից կախված լինեին, մենք կկարողանայինք թռչուններին տեսնել:
Եթե ծաղիկները հողին կպած չլինեն, մենք չէինք կարողանա քաղել:
Եթե պաղպաղակները դաշտում աճեին, մենք կկարողանայինք ամեն օր անվճար ուտել:
Միլիոն տարի մեզանից հետո ապրելու են այլմոլորակայինները: Նրանք ապրելու են Վեներա մոլորակի վրա: Մենք նրանց հյուր ենք գնալու մեծ հրթիռով: Վեներայի մասին կպատմեն մեզ այլմոլորակայինները: Ավելացնեմ, որ իմ տատիկի անունը նույնպես Վեներա է:
Ծառերի և ծաղիկների ծաղկելը
Գարնանը ծաղիկները քիչ-քիչ ծաղկում են: Գարունը դառնում է չքնաղ: Լինում է, որ գարնան սկզբին անձրև ու ձյուն է գալիս, բայց ծաղիկներին չի խանգարում: Ծառերը լինում են պտղատու և դեկորատիվ: Դեկորատիվ ծառերը տարբերվում են պտղատու ծառերից, բայց կան մարդիկ, որ չեն տարբերում այդ ծառերը:
Չարի վերջը. նոր ավարտ
Ագռավը թռավ գնաց: Խորամանկ ու չար աղվեսը հասկացավ, որ չպետք է սուտ խոսի և խաբի իրենից թույլերին: Կկուն կրկին ձագեր ունեցավ: Իր ձագերին պահում էր շատ զգույշ: Երբ աղվեսն ամեն շաբաթ հյուր էր գալիս անտառ, կկուն այլևս նրան չէր հավատում և նույնիսկ ծաղրում էր: Բարի շան հետ կկուն ավելի ընկերացավ: Նրանք դարձան լավ բարեկամներ:
Ագռավը թռավ գնաց: Խորամանկ ու չար աղվեսը հասկացավ, որ չպետք է սուտ խոսի և խաբի իրենից թույլերին: Կկուն կրկին ձագեր ունեցավ: Իր ձագերին պահում էր շատ զգույշ: Երբ աղվեսն ամեն շաբաթ հյուր էր գալիս անտառ, կկուն այլևս նրան չէր հավատում և նույնիսկ ծաղրում էր: Բարի շան հետ կկուն ավելի ընկերացավ: Նրանք դարձան լավ բարեկամներ:
Աղջիկը
Ինձ դուր եկավ Հովհաննես Թումանյանի <<Անխելք մարդը>> հեքիաթի աղջիկը: Ես նրան պատկերացնում եմ հայկական գեղեցիկ տարազով ու երկար հյուսքերով: Նա մի համեստ աղջիկ էր, ով երազում էր բարի ու աշխատասեր երիտասարդի մասին: Նա իր խնդրանքի մեջ ազնիվ էր ու շիտակ: Աղջիկը սպասում էր իր երջանկությանը:
Խոսող ձուկը
Բարի և իմաստուն ձկնիկ, ինչ լավ է, որ օգնեցիր շալակատարին: Դու չմոռացար բարի մարդու արարքը և դժվար պահին նրա կողքին եղար: Դու մարդու կերպարանք առար, որ կռվեիր չար հրեշի դեմ:
Սիրով Մանան Ավագյան
Երևան, 18.02.2022
Նամակ Փանոսին
Սիրելի Փանոս, եթե ուզում ես պետքական լինել, պետք է ինձ լսես: Դու պետք է գնաս ծառ կտրելու, բայց հակառակ ձևով. օրինակ եզներին պիտի տանես այն կողմ, հետո կտրես ծառը: Կացինը չպիտի շպրտես ջուրը, որ կորի, ու պետք է վայրի բադ չսպանես:
Աքրոստիկոս
Դու շատ կորիզ ունես,
Դու շատ համեղ ես,
Ունես գեղեցիկ պոչիկ,
Մարդիկ սիրում են քեզ:
Նամակ եղևնուն
Բարև, փոքրիկ եղևնի: Ես ուզում եմ, որ միասնական Նոր տարի նշենք ու դու իմ տանը լինես: Ես քեզ կզարդարեմ գեղեցիկ և գույնզգույն խաղալիքներով: Գիտե՞ս, փոքրիկ եղևնի, ես ինքս քեզ համար փայտից և գունավոր թղթերից տիկնիկներ եմ պատրաստել, նրանք կզուգեն քո կարճլիկ թևիկները, իսկ Նոր տարվա գիշերը դու կուրախացնես ինձ ու իմ հարազատներին:
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
Ապրիլ ամսին մասնակցել ճամփորդության դեպի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղ: Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտել եմ Շունն ու կատուն ներկայացումը: Կարդացել եմ մի շարք նոր գրքեր, որտեղ շատ արկածներ կային՝ Հարյուր դասական հեքիաթներ, Լուիս Քերոլի Ալիսան հրաշքների աշխարհում, Անտուան դը Սենտ Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը և Յոհհաննա Սփիրիի Հայդին: Մասնակցել եմ շատ հետաքրքիր ֆլեշմոբերի, մաթեմատիկական խաղեր ենք խաղացել ընտրությամբ գործունեության ժամանակ: Ես այս շրջանում ընտրել եմ բանավոր մաթեմատիկան: Ես ու ընկեր Հասմիկը շատ անգամներ գնացել ենք երգչախմբի և լսել, թե ինչպես են նվագում ուրիշները: Ես կարծում եմ, որ լավ բլոգ ունեմ:
Հետաքրքիր փաստեր մեղուների մասին
- Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։
- Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։
- Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար:
- Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները և ընտելացրել մեղուներին։
- Մեղուները գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում)։
- Մեղրը ստանում են փեթակում եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահաց)։ Միայն 1 փեթակից ստացվում է մինչև 20–25 կգ մեղր։
Манан
Здравствуйте! Меня зовут Манан, мне девять лет. Я в третьем классе. Я могу говорить по-русски. Сегодня я хочу рассказать вам о своей школе. В этом году я участвовала во флешмобах по математике и родному языку. Я участвовал в проектах с программой рисования. Больше всего мне понравились проблемы с флешмобом.
Իմ կարդացած գրքերը
Ես կարդացել եմ
Հարյուր դասական հեքիաթներ
Լուիս Քերոլ Ալիսան հրաշքների աշխարհում
Անտուան դը Սենտ Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը
Յոհհաննա Սփիրի Հայդին
My hobby
My hobby is drawing, playing the piano, reading books, do a lot of sudoku puzzles. Many times when my sister and I have free time, we play chess and checkers,I like to play with my pot. I like working with Paint office. I also like interesting programs where I can do intereting things.
Կանոններ գրադարանում
Պահպանել լռություն, մաքրություն և խնամքով վերաբերվել գրքերին և շրջակայքին:
Если бы у меня была волшебная палочка
Если бы у меня была волшебная палочка, я бы взмахивала ей и загадывала желания. Я бы полетела в Италию и Париж. Я еще там играю (boldi) с телевизором.