Առաջարկում եմ դիտել ֆիլմ՝ The Greatest Treasure և պատասխանել հարցերին։
Did you like the story?
Maybe yes, i like it.
What did you understand?
I understand
Do you agree with the moral of the story?
Yes i do. The moral
Do you have a friend or friends?
Yes i have a friends.
What do you appreciate in your friends?
Gohar-she is a good friend beacouse she always supports me, finds time for me in boring lessons, always helps when I don’t understand something.
I can say the same about Gohar
Write about your best friend.
Առաջարկում եմ կարդալ, Ընտրեք այս տեքստերից մեկը, կարդացեք, դասարանում կքննարկենք։
Monthly Archives: Մարտի 2024
Իմ գիրք նախագիծ
Բնագիտություն
Կոտորակների կրճատում։ Կոտորակների հավասարության պայմանը։3
Քամու բնութագրիչները
Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանակություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան միջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հարավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանակին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:
1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
Քամու բնութագրիչներն են քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ: Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց: Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը: Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
Քամու բնութագրիչներն են քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով: Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:
5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ: Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց: Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը: Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Կոտորակների կրճատում։ Կոտորակների հավասարության պայմանը մաս 2
Տեղեկություն (Վանի Բերդի, Մհերի դուռ)-ի մասին
Վանի բերդ, քարե ամրոց և պաշտպանական շինություն, որը կառուցվել է մ․թ․ա․ 9-7-րդ դարերում Ուրարտուի թագավորության մայրաքաղաք Տուշպայում։ Տուշպան գտնվել է Վան քաղաքի տարածքում։ Իր տեսակի մեջ ամենամեծ ամրոցն է։ Պատմական տարբեր ժամանակաշրջանում ամրոցին տիրել են տարբեր ազգեր՝ մարերը, աքեմենցիները, հայերը, պարթևները, և այլմ։ Վանի բերդը գտնվում է Թուրքիայի արևեկքում գտնվող Վան քաղաքի ծայր արևմուտքում, Վանա լճից դեպի արևելք։ Ամրոցն ունի 1800 մետր երկարություն, 120 մետր բարձրություն և 80 մետր լայնություն։

Վանի Մհերի դուռ անվանումը ստացած ժայռախորշը գտնվում է ավելի քան 50 մետր բարձրության վրա: Աստիճանները տանում են դեպի խորշի մուտքր, ժայռի ստորոտում` ստորգետնյա մեկ այլ շինություն կա: Մհերի դուռ խորշը հայտնի է կրոնական բնույթի սեպագիր արձանագրությամբ, որր փորագրվել է Իշպուինիի (825-810) և Մենուայի (810-786) օրոք։ Մհերի դուռը կոչվում է նաև Ագռավի կամ Ակրփու քար, որը ըստ ավանդության, կապված է Սասունցի Դավիթ դյուցազներգության հետ: Փոքր Մհերը, իր հոր` դյուցազուն Դավթի անեծքի պատճառով փակվել է այդ ժայռ-քարանձավի մեջ: Ըստ ավանդության, Մհերը իր ձիու հետ այդտեղ պետք է մնան այնքան ժամանակ, մինչև որ աշխարհում թագավորի մարդասիրությունը, արդարությունը, ազնվությունը, խաղաղությունը և գաղափարական կյանքը։
Журавлик
Однажды налетела на журавлиное болото буря. Самого маленького, самого лёгкого птенца ветер выхватил из гнезда и бросил в камыши. Папа- журавль еле отыскал своего сына.
С той поры Журавлик рос хуже других: меньше ел, меньше пил, меньше бегал, и перья у него выросли позже, чем у его братьев.
Наступила осень. Поднялись журавли над болотом. Позади всех летел Журавлик. Он махал крыльями изо всех сил, он вытягивал шею, но всё сильнее отставал…
Когда стая опустилась на землю, к Журавлику подошел вожак и сказал: – До Африки ты не долетишь. Ступай, Журавлик, к человеческому жилью. Только там твоё спасение. Оставайся в родных краях и жди нас
весной.
Стая поднялась в небо. Журавлик остался один. Ему было холодно и
страшно.
Впереди блеснул огонёк. Это был огонёк человеческого жилья. В окно
будто бы стукнули: то ли ветер ветку бросил, то ли показалось.
– Мама, там птица! – закричал мальчик.
– Если птица пришла к человеку, значит, ей плохо, – сказала мама. Она осторожно открыла дверь. Послышались шаги: топ, топ, топ… Журавлик вошёл в дом.
В деревянном огромном гнезде человека горело ма- ленькое жёлтое солнце. Жу- равлик увидел миску с едой, и ему захотелось есть. От пищи стало тепло, спокойно и Журавлик заснул.
Наступила зима, но в доме было тепло и светло.
Однажды с улицы прибежал старший брат и позвал младшего: – На дворе весной пахнет!
Мальчики целый день бросались снежками, а вечером у младшего поднялась температура.
Утром пришёл врач. Он сел возле больного и ласково сказал:
– А ну-ка покажи мне язык!
– Не покажу языка, – ответил больной. – Вы ложкой в рот полезете.
А врач и вправду держал за спиной ложку. Журавлик вышел из-за печки: кажется, другу-мальчику требуется помощь!
Журавлик – щёлк! – и выхватил её.
А врач поглядел на Журавлика, очень удивился, а потом засмеялся и
попросил больного:
– А ну-ка открывай рот пошире! Может, мы и без ложки обойдёмся. Мальчик раскрыл рот и высунул язык.
– Молодой человек, вы ели снег! – Врач покачал головой. – У вас ангина.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Журавлик рос хуже других птенцов?
Потому что он меньше ел, меньше пил, меньше бегал, и перья у него выросли позже, чем у его братьев.
2. Почему Журавлик остался на зиму в родных краях?
Потому что ей сил не хватило.
3. Что сказала хозяйка дома, когда журавлик постучался в окно?
Хозяйка открыл двер и понёс в дом.
4. Где жил Журавлик?
5. Почему заболел мальчик?
Потому что он сиел снег.
6. Как Журавлик помог мальчику?
Найдите в тексте антонимы к данным словам.
Большой, тяжёлый, больше, раньше, тепло, день, темно, выйти, проснуться, заплакать.
Большой-маленкий
тяжёлый-лёгко
больше-меньше
раньше-позже
тепло-холодно
день-ноч
темно-светло
выйти-войти
проснуться-спать
заплакать-радоватся
Составь словосочетания.
Птенец-маленкий, жильё-теплое, сердце-доброе, гнездо-большой, солнце-блестящий, брат-маленкий.
Which is more foolish
Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”
“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle. I think a cow is more useful and the price is just the same.”
“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”
“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”
Հիշիր՝
Ապառնի ժամանակ- Future Tense
Ապառնի ժամանակը ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն: Այս ժամանակաձևը կազմվում է Shall և will օժանդակ բայերի օգնությամբ, օրինակ՝
I shall/ will play Ես կխաղամ We shall/ will play- մենք կխաղանք
You will sing – դու, դուք կերգես, կերգեք They will dance-նրանք կպարեն
He, she, it will run-նա կվազի
Հարցականի ժամանակ shall, will օժանդակ բայերը գալիս են առաջ, օրինակ՝
Shall/ will I play? Shall/will We play?
Will you sing? Will they dance?
Will he, she, it run?
Ժխտականի ժամանակ shall, will օժանդակ բայերին ավելանում է -not- մասնիկը, օրինակ՝
I shall/ will not/ shan’t/ won’t play Ես չեմ խաղա We shall/ will not/ shan’t/ won’t play- մենք չենք խաղա
You will not/ won’t sing – դու, դուք չես, չեք երգի, երգի They will not/ won’tdance-նրանք չեն պարի
He, she, it will not/ won’t run-նա չի վազի
Տիգրան և Աժդահակ
Մովսես Խորենացի՝ «Հայոց ատմություն»
Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: Եվ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր հայ և պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված՝ մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:Աժդահակը, այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:
— Իմ սիրելինե՜ր,- ասում է նա,- երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի:
ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: Եվ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք: Խորհրդակիցները բավական օգտակար մտքերու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.- Ո՛վ, ամենամե՜ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է:
Եվ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:Եվ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. «Մեր եղբայրություն ըգիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսիցնպաստող չի լինի: Բարեկամոթյամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քոքրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՜ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՜յր»:
Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:Անցնում են տարիներ: Աժդահակի մեջ ավելի ու ավելի են խտանում չար ու խարդախ մտքերը: Եվ նա արդեն Տիգրանին կործանելու ծրագիր էր նյութում: Եվ փորձում էր այդ գործին մասնակից դարձնել կնոջը՝ Տիգրանուհուն:- Դու տեղյակ չես,- ասում է Աժդահակը,- որ քո եղբայր Տիգրանը իր կնոջ դրդմամբ նախանձում է քեզ՝ համայն Չարյաց տիկնանց տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Տիգրանի կինը կկարգվի Արյաց ու Չարյաց վրա միանձնյա տիկին: Այժմ ամեն ինչ քեզանից է կախված. կա՜մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը, կա՜մ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:Խիստ վշտացավ Տիգրանուհին ամուսնու խոսքերից՝ մի ահավոր գուժ կար նրանց մեջ: Եվ խախտվեց նրա անդորրը, փախավ նրա քունը: Տառապալից մտքերի մեջ ընկած, նա առանձնացել էր, ոչ մեկի հետ չէր խոսում՝ ինքն իր հետ էր և իր չարագուշակ մտքերի: Ցերեկները փակվում էր սենյակում, իսկ գիշերները միայնակ թափառում էր դաշտերում:Անքնությունից, հոգեկան տառապանքներից և հուսահատությունից թուլացած, Տիգրանուհին ընկավ գետին և ուժ չուներ ոտքի կանգնելու:Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան, գրկեց և ասաց.- Ես գիտեմ քո վիշտը, զավա՜կս:Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծքին ու լաց եղավ.- Ասա ինձ, ո՛վ, Մա՜յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ:
Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:Եվ Աստվածամայր Անահիտը ասաց.- Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտրվում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: Եվ այդ երկու Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:- Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան, -պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև ևասում.- Տիտանյան արքա՜, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: Եվ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց. Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: Եվ դամբարանի ճակատին փորագրել տվեց. «Մայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ»: Եվ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:-
Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Զորության Աստվա՜ծ, — կանչեց նա, — օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում էիր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.- Ո՛վ, սրբագո՜ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: Եվ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: Եվ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:Եվ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:
Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.- Ո՛վ, Արյաց արքա՜, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: Եվ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի:Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.- Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՜կս: Գիտցի՜ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի եղբայրն իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները: Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան: