Monthly Archives: Հունվարի 2024

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը բացառիկ արժեքավոր ձեռագիր հավաքածու ունեցող գիտահետազոտական ինստիտուտ-թանգարան է։ Մատենադարանի պատմությունը գալիս է դարերի խորքից, հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:«Մատենադարան» նշանակում է ձեռագրերի պահոց՝ մատյանների դարան, հավաքածու:
Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ Ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:

Մատենադարանի շենքը խորանարդաձև է և կառուցված է մոխրագույն բազալտից։ Այն նախագծվել է Մարկ Գրիգորյանի կողմից և կառուցվել 1945-1959 թթ.։ Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Մատենադարանի շենքի ճակատային պատի երկայնքով՝ մուտքի աջ և ձախ կողմերին տեղադրված են հայ գիտնականներ Թորոս ՌոսլինիԳրիգոր ՏաթևացուԱնանիա ՇիրակացուՄովսես ԽորենացուՄխիթար Գոշի և Ֆրիկի արձանները։

Հայկական ձեռագրերը

Հայկական ձեռագրերը հարուստ են գեղեցիկ և գունազարդ մանրանկարներով, որոնց գույները դեռևս այնքան վառ են, որ թվում է թե բոլորովին վերջերս են ներկվել։ Մանրանկարիչները օգտագործել են միայն բնական ներկեր, ինչպես օրինակ «Որդան կարմիր» կոչվող ներկը, որը ստացել են միևնույն անունը կրող միջատից։

«Մշո ճառնդիր»-ը հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրն է:  Ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է:

«Տոնացույց»-ը հայերեն ամենափոքր ձեռագիրն է։ Այն գրվել է Կաֆայում 1434 թվականին: Կշռում է ընդամենը 19 գրամ, ունի 104 թերթ։ Տարվա տոնակարգը ցույց տվող գիրք է։

  • Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
  • Մատենադարանը գտնվում է կենտրոն համայնքում ՝ Մաշտոցի պողոտայում:
  • Հարավային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
  • Հարավային դպրոցից մատենադարան գնալու համար անցնում էնք Իսակովի պողոտայով, հախթանակ կամրջով և Մաշտոցի պողոտայով:
  • Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
  • Մինչև հասնելը մատենադարան մենք անցնում էնք Ռուսական եկեղցու մոտով, Երևանյան լճի մոտով , Արարատի գինու գործարանի մոտով, Հաղթանակի կամրջով, Սուրբ Սարգսի եկեղեցով,  Օպերայի և բալետի պետական թատրոնի մոտով, ինչպես նաև Ֆռանսիաի հրապարակով:
  • Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
  • Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են:
  • Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
  • Մատենադարանում պահպանվում են մի շարք ձեռագրեր : Հայերեն, հուներեն, երբրայերեն, արաբերեն, ասորերեն,  լատիներեն,  հին սլավոներեն, պարսկերեն, եթովպերեն, արամերեն:

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:
Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ: Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝  Հարավայինը, որը  ողողում է Անտարկտիդայի ափերը: Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և  կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրանք մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը  Մարիանյանն է՝ 11022 մ, որը  գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը  չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որը տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները  չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 *8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:
Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ):  Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Երկրագնդի ամբողջ ջրային տարածությունը կոչվում է Համաշխարհային օվկիանոս: Համաշխարհային օվկիանոսի մասերն են Խաղաղ օվկիանոսը, Ատլանտյան օվկիանեսը, Հնդկական օվկիանոսը, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը և բոլոր ծովերը:

2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերը ցամաքի մեջ խորացող ջրային տարածքներն են: Օրինակ՝ Կարմիր ծովը, Սպիտակ ծովը, Կասպից ծովը, Միջերկրական ծովը:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք շատ են մտել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ՝ Պարսից ծոց, Բենգալյան ծոց:

Երկու ցամաքները իրարից առանձնացնող բարակ ջրային հատվածները կոչվում են նեղուցներ: Օրինակ՝ Թայվանի նեղուցը:

3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Կղզին, դա ջրով շրջապատված փոքր ցամաքներն են: Օրինակ՝ Թիմորի կղզի, Սումբա կղզի:

Թերակղզիները, դա փոքր ցամաքներ են, որոնք շրջապատված են ջրով, բայց մի մասով կպած են մայրցամաքներին: Օրինակ՝ Կամաչատկա թերակղզի, Կորեական թերակղզի:

4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Հասարակածին մոտ գտնվում են Համաշխարհային օվկիանոսի ամենատաք ջրերը՝ 28-30 0C:  Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանը նվազում է՝ հասնելով -1, -20 C:

Օվկիանոսի ջրի 1 լիտրում պարունակվում է միջինում 35 գրամ աղ:

My home

Im live in Yerevan.My home is large . I have nine rooms. Bathroom, bedroom, living room, kitchen, my room, sister, brother, mums and dad room. In the living room we had cupboard, sofa, big carpet and Tv. In the bathroom we have sink and tap. In bedroom we have big bed, wardrobe. In mums room have a library. My dad room was a big and comfortable bed,and library . In brother room was a big  wardrobe, table with chair and bed.In my sister room was a chair table, carpet and library. My room has a chair table and library .

Հայոց լեզու 131-140

131. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Ուրբաթ երբեմն, դարբին, մարգարիտ, պարգև, կենդանի, խնդիր: Երբեմն, ուրբաթ օրերին  լինում էին մրցույթներ,որին մասնակցում էին դարբինները: Մի անգամ հաղթեց դարբին Նարեկը: Մրցույթի խնդիրն էր պատրաստել երկաթյա որևէ կենդանի: Վարպետ Նարեկը պատրաստել էր փյունիկ: Նա որպես պարգև ստացավ մարգարիտ:

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարգաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

137. Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր: Զմրուխտ, թխկի, նախշուն, կխտար, նախկին, բախտ, ողկույզ, ճեղք, կողպեք: Զմրուխտե ամրոցում թխկիներ և ողկույզ էին աճում: Ամրոցի պատերը զարդարված էին նախշերով: Ամրոցը շատ հին էր և ճեղքեր կային: Այդ ամրոցում, արդեն 30-տարի է, որ ոչ-ոք չի ապրում, բայց ամրոցի դուռը կողպեքով փակ էր:

138. Տրված բառերը գործածելով՝պատմությունհորինի՛ր:Գաղտնիք, սանդուղք, ճեղքել, խախտել, վախկոտ, տախտակ, եղբայր:
Ես գաղտնիք ունեմ, որը չի կարելի խախտել: Մի օր ես պատմեցի եղբորս, որ սանդուղքի ետևում մեծ ճաք է եղել: Ես շատ էի վախեցել, բայց իմ եղբայրը ինձ հանգստացրեց և գնաց տեսնելու: Նայելուց հետո եկավ ձեռքին մի փոքր շնիկ, ես զարմացա ասացի եղբորս, որտեղից գտար այդ շնիկին, եղբայրս ասաց տախտակի վրա էր կանգնած՝ օգնություն էր խնդրում:

139. Կետերը վախարինի´ր ղ կամ խտառերով:Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմաղք, աղբյուր, պղտոր,դժոխք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, անվախճան, ողկույզ,մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

140. Տրված բառերը գործածելով՝պատմություն հորինի՛ր:Հարավ, ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նավթ. օ՜ֆ, ո՜ւ ֆ, ասֆալտ:

Մի առավոտ որոշեցինք ավտոմեքենայով օվկիանոսի ափ գնալ: Հարթ ասֆալտով սլացանք դեպի նավահանգիստ: Նավահանգստից հարավ նավթի մեծ հանք կար, որտեղ մենք այցելեցինք, շատ հետաքրքիր էր, բայց վտանգավոր:

Домашняя работа

Подберите и напишите соответствующие слова к данным.

Какой? – чистый паркет, большой гусь, злой народ, холодный снег, прозрачный лёд.

Какие? – лютые морозы, хорошие мальчики, куриные лапки.

Спишите. Вместо точек вставьте нужные глаголы.

Наступила зима. А вместе с ней затрещали морозы. Реки и озёра покрылись льдом. Весёлый

первый снег укрыл деревья. Мальчики катаются на коньках, играют в снежки.

Слова для справок: катаются, укрыл, затрещали, наступила, покрылись,

играют.

Допишите окончания.

1. Последние перелётные птицы покидают родные места. 2. В январе

наступили сильные морозы. 3. Низкие облака повисли над самой землёй. 4. Весёлые

мальчики катались на катке. 5. На небе светят яркие звёзды. 6. Первые

снежинки падают на землю.

My flat

Where do you live? Im live In Yerevan

Do you live in a flat or in a house? Im live flat

How many rooms are there in your house, flat? eight

What do you have in your living-room, kitchen, bathroom and bedroom? I have living room, kitchen, bathroom, bedroom, my room, brother room and sister room.

Do you have a garden in front of your house, flat? Yes I have garden

Բառեր, որոնք  կօգնեն քեզ նկարագրել քո տունը։

Large, small, fireplace-բուխարի,, in the corner- անկյունում, comfortable, cosy, beautiful, warm, cold, in the middle- մեջտեղում, in front of- առջևում, stove-գազօջախ, cupboard- պահարան, wardrobe- զգեստապահարան, sink- լվացարան, tap- ծորակ, carpet- գորգ, lovely, quiet- հանգիստ

Հիշել՝ Many – much- շատ

Much- օգտագործում ենք անհաշվելի գոյականների հետ՝ sugar, water, rice, hair/դրանք այն գոյականներն են, որոնց հնարավոր չէ հաշվել, կարող են հաշվել միայն կիլոգրամներով, շշերով, կտորներով և այլն/

օրինակ՝

There is a pen on the table.

There are many pens on the table.

I see a boy in the yard.

I see many boys in the yard.

Tom drinks milk in the morning.

Tom drinks much milk in the morning.

There is snow in the yard.

There is much snow in the yard.

Տեղադրեք many, much

There are many interesting books in the bookcase.

I like tea with much milk.

We see many boys and girls in the yard.

Do you eat many bread with soup?

English people don’t drink much coffee.

English people drink much tea.

There is much grass in our garden.

There are many nice flowers in the vase.

I don’t like sandwiches with much butter.

Children like to eat much ice-cream.

Tom has many good friends

Հ. Թումանյան ինքնկենսագրություն

Без названия (1) Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Հայրիկի մասին

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Մայրիկի մասին

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Առաջին վարժապետի ու դպրոցի մասին

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրուքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

– «Հասի՛ր, էդ կլեկչուն կանչի՛ր, ամանները տանք, կլեկի»,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ՛, այլ՝ մեր ազգականի փեսա՝ տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կըլի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքըհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ՝ սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի՝ չախի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած էրեխային վերցնում էին մեջտեղից։ – «Արի՛»,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա՛ այբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում «Ասա ա՛յբ»։

– Տո շա՛ն զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա ա՛յբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբի՛ց վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէ՛ր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։

Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ՝ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս, Ներսիսյան դպրոց, որ չե՛մ ավարտել։

Առաջին ոտանավորի մասին

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10–11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ – երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգո՛ւս հատոր,
Սըրտի՛ս կըտոր
Դասիս համար
Դու մի՛ հոգար.
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում՝
Դաս է սերտում։

Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին։ Չեմ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում և՛ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտնում էին, որ նա ինձանից լավ է գրում։

Իմ տպված ոտանավորների մեջ ամենավաղ գրածը «Շունն ու Կատուն» է, որ գրել եմ 1886 թվին։ – 1888 թ. ամուսնացել եմ։ Ծառայության եմ մտել մի քանի տեղ, բայց ամեն տեղ էլ չե՛ն հավանել այնպես որ «Պոետն ու Մուզայի» մեջ ուղիղն եմ ասել։ Սկզբնական շրջանում սիրել եմ ռուս բանաստեղծ Լերմոնտովին, ավելի ճիշտը – նրա ա՛յն գործերը, որ սովորել եմ ուսումնարանում։ Բայց, հենց որ ծանոթացել եմ եվրոպական բանաստեղծների և ավելի լայն գրականության հետ, այն օրվանից ինձ համար ամենասիրելին մնում է Շեքսպիրը։

  • Կարդա՛ Հ.Թումանյանի  Ինքնակենսագրությունը: Կարդացի
  • Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր: Եկվոր-օտարական, առակախոս-առակ պատմող, հրացանաձիգ-հրացան կրող, ծայրահեղորեն- Չափազանցորեն, ճախարակ-Մանելու հասարակ գործիք, կլեկչուն-Խիստ կերպով անպատվել,  կլեկի-գնա:
  • Բլոգումդ պատմի’ր, թե ինչ իմացար Թումանյանի մասին՝ կարդալով  ինքնակենսագրությունը:
  • Ստեղծագործության ո՞ր մասն ամենից շատ հավանեցիր(բանավոր): Ես հավանեցի Հովհանես Թումանյանի առաջին մանկական ոտանավորը:

Հովհաննես Թումանյանի ինքնակենսագրությունը

Կարդալով Թումանյանի ինքնքակենսագրությունը, բավական հետաքրքրիր տեղեկությունները իմացա: Նախ այն, որ նրա ծնողները շատ տարբեր մարդիկ էին, բայց մեկը մյուսին լրացնող ու շատ բարի: Թումանյանը սովորել է մի դպրոցում , որտեղ չափազանց խիստ ուսուցիչ կար, ով խիստ պատժում էր աշակերտներին: Դպրոցում վախենալով խիստ ուսուցիչ, փոքրիկ Հովհանեսը բավական լավ էր սովորում, բայց ուսումը կիսատ է թողնում: Թումանյանը շատ էր կարդում: Նրա սիրելի բանաստեղծն էր Միխայիլ Լերմոտովը: Հովհաննես Թումանյանի գրադարանը շատ մեծ էր:Ողջ կյաքում նրա սիրելի գրողը մնաց անգլացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը:

Ջրոլորտ, ջուրը բնության մեջ: Ջրի հատկությունները

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ:
Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:
Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:
Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալը մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ընդ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ: Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի  և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը  միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:
Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունը մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:
Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:
Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:
Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:
Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:
Ջրի մյուս կարևոր հատկությունը  ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը՝ սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործընթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
  2. Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են ջրոլորտը:
  3. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
  4. Ջրի նյութերը ունեն իրենց մեջ լուծելու ունակություն և ջերմունակություն:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնց մեկ լիտրում կա ամենաշատը մեկ գրամ աղ, կոչվում են՝ քաղցրահամ։
  6. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
  7. Ջրի ջերմունակությունը, դա նրա ջեր­մությունը կլանելու և կուտակելու հատկությունն է: Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն:
  8. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է: Ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: