Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Մանան Ավագյան, Հյուսիսային դպրոցի 3.1 դասարան:

Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գնացել եմ  տարբեր ճամփորդությունների՝ դեպի Արայի լեռ, Ագարակ, Ջրվեժի արգելոց, Ապարանի ջրամբար, Երևանի բուսաբանական այգի:

Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբի (4 անգամ),  անգլերենի ֆլեշմոբի (3 անգամ), ռուսերենի ֆլեշմոբի  (3 անգամ), մաթեմատիկայի ֆլեշմոբի (4 անգամ):

Կարողանում եմ ինքնուրույն վարել իմ անձնական բլոգը:

Մաթեմատիկայից վարժ սովորել եմ բազմապատկման և բաժանման աղյուսակը: Կարողանում եմ եռանիշ թվերով կատարել գումարման, հանման, բաժանման  և բազմապատկման գործողություններ: Կարողանում եմ լուծել բաղադրյալ խնդիրներ, պատասխանել տրամաբանական հարցերի: Սովորել եմ պարագիծ հաշվել, չափման միավորներ, ժամանակ:

Կարողանում եմ համակարգչի վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն տեքստեր մուտքագրել, առաջադրանքներ կատարել: Կարող եմ այդ լեզուներով կարդալ և փոքրիկ տեքստեր հորինել: Կարդացել եմ Հովհաննես Թումանյանի, Աթաբեկ Խնկոյանի, Համո Սահյանի բանաստեղծություններն ու հեքիաթները, ինչպես նաև Ալիսան հրաշքների  աշխարհում, Վինի Փուհը, Փոքրիկ Իշխանը , Առասպելներ ու լեգենդներ գրքերը:

Դպրոցում սովորել եմ աշխատել կավով և ավելի լավ նկարել: Սովորել եմ շախմատ և շաշկի խաղալ:

Հաճախել եմ երաժշտության դասերի, սովորել եմ դաշնամուր նվագել:

Մայրիկս՝ Լուսինե Սահակյանը մեր դպրոցում զրույց հանդիպում է ունեցել մեր դասարանի սովորողների հետ: Խոսել ենք Կոմիտասի մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով