- Անուն, Ազգանուն-Մանան Ավագյան
- Դպրոց, դասարան- Հյուսիսային դպրոցի 5.1 դասարան
- Ընտրությամբ գործունեություն- Դիզայն
- Երթուղուց օգտվու՞մ եք- Ոչ
- Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք- Ոչ
- Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետո, և նշեք առարկայի անունը)- Գնում եմ Դաշնամուրի և Մաթեմատիկայի
- Լողալ գիտե՞ք- Այո
- Հեծանիվ վարու՞մ եք- միքիչ
Category Archives: Ճամփորդություններ
Այցելություն մատենադարան
- Երևանի ո՞ր համայնքում, ո՞ր փողոցում է գտնվում Մատենադարանաը
- Մատենադարանը գտնվում է կենտրոն համայնքում ՝ Մաշտոցի պողոտայում:
- Հյուսիսային դպրոցից Մատենադարան գնալուց ի՞նչ փողոցներով ենք անցնում
- Հյուսիսային դպրոցից մատենադարան գնալու համար անցնում էնք Իսակովի պողոտայով, հախթանակ կամրջով և Մաշտոցի պողոտայով:
- Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Մատենադարան
- Մինչև հասնելը մատենադարան մենք անցնում էնք Ռուսական եկեղցու մոտով, Երևանյան լճի մոտով , Արարատի գինու գործարանի մոտով, Հաղթանակի կամրջով, Սուրբ Սարգսի եկեղեցով, Օպերայի և բալետի պետական թատրոնի մոտով, ինչպես նաև Ֆռանսիաի հրապարակով:
- Ո՞ւմ արձաններն են դրված Մատենադարանի բակում
- Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են:
- Ի՞նչ ձեռագրեր են պահվում Մատենադարանում
- Մատենադարանում պահպանվում են մի շարք ձեռագրեր : Հայերեն, հուներեն, երբրայերեն, արաբերեն, ասորերեն, լատիներեն, հին սլավոներեն, պարսկերեն, եթովպեր
- են,
- արամերեն:

Ճամփորդություն դեպի Մատենադարան
Այսօր մեր ջոկատով գնացել էինք Մատենադարան: Սա հազվագյուտ ձեռագրերի թանգարան է:Հայաստանի ամենակարևոր տեսարժան վայրը:Բոլոր հյուրերը գալիս են Մատենադարան,որտեղ տեսնում են ոչ միայն հայկական հնադարյան ձեռագրեր,այլև տարբեր հին ժողովուրդների գրքեր:Այս հին ու չափազանց հետաքրքիր ձեռագրերն ու նմուշները մեզ էլ զարմացրին: Աշխատակիցը մեզ տարավ առանձին սենյակ, որտեղ պատմեց հնադարյան ջեռագրերի ու դրանց ստեղծման պատմությունը:Նա բացատրեց հայկական գույների, զարդանախշերի, պապիրուսների, սրբապատկերների ստեղծման և նկարազարդման մասին: Պատմելուց և հարցերից հետո բարձրացանք 3-րդ հարկ: Դիտեցինք հորթի կաշվի գրած Մեստոպ Մաշտոցի գրերը: Նաև նայեցինք ուրիշ երկրներից գրված գրերը: Դիտելուց հետո 2-րդ հարկում տեսանք գույների պատրաստումը: Շատ հետաքրքիր էր որդան կարմիրի պատմությունը,գույնի գեղեցկությունն ու երևանգները:Այսօրվա ճամփորդությունը շատ տպավորիչ էր: Մատերադարան կայցելեմ կրկին,ծանոթանալու նաև մյուս հարստություններին:
Անհատական պլան
- Անուն, Ազգանուն-Մանան Ավագյան
- Դպրոց, դասարան- Հյուսիսային 5.1
- Ընտրությամբ գործունեություն-Մաթեմատիկա
- Երթուղուց օգտվու՞մ եք-ոչ
- Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-ոչ
- Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից հետո, և նշեք առարկայի անունը)- Դաշնամուր , Մաթեմատիկա:
- Լողալ գիտե՞ք-այո
- Հեծանիվ վարու՞մ եք-ոչ
Հայաստանի պատմության թանգարան
Այսօր ես գնացի Հայաստանի պատմության թանգարան: Այդ թանգարանը հենց շատրվաների դիմացը: Թանգարան տարբերվում էր մյուս թանգարաներից, որովհետև դու կարող ես շոշափել իսկականի կեղծը ու նաև հագնես: Մենք տեսան նախնադարյան մարդկանց կմախքներ: Նաև տեսանք զարդեր, ոսկիներ, և բրոզից պատրաստված դանակներ: Նաև թագարաները տանբերվում են վիդեոհոլովակներով դրված էին հուշերը իսկ ներքև վիդեոները թե ինչպես է ստեղծվել հուշերը: Տեսանք ամաններ կավից և կոպեկներ, որը տարբերվում է այսօրվա կոպեկներից: Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը:
Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն

Նոյեմբերի 4- նոյեմբերի 15
Մասնակիցները` 4-6֊րդ դասարանների սովորողներ
Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և Մխիթարյան միաբանության գործունեությանը:
Խնդիրներ՝
- տեսքտային աշխատանք կատարելու հմտությունների ձեռքբերում
- հետազոտական աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու և հիմնավորելու կարողությունների զարգացում։
Ընթացքը՝
1.Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա կատարած գործունեության վերաբերյալ)։
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սուրբ նշան Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
20 տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:
25 տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:
Ընդամենը 2 տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում: Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Նա թարգմանել և ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր, նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100.000 տպագիր գրականություն։ Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է:
2.Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։
Մխիթարյան միաբանությունը հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրել է Մխիթար Սեբաստացին 1701 թ-ին, Կոստանդնուպոլսում: 1717 թ-ին միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ Ղազար կղզում. Մխիթարյան է կոչվել
Սեբաստացու մահվանից հետո:
Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:
Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն:
2000 թվականին տեղի է ունենում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունների միավորումը։ Միավորումից հետո՝ 2000 թվականի հուլիսի 10-21-ը Ս. Ղազար Մայրավանքում գումարվում է արտակարգ ժողով, որի ժամանակ Վենետիկի և Վիեննայի միաբանները որոշում են ստեղծել Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Այսպիսով, Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը։
2000 թվականին Իտալիայի իշխանությունները ֆինանսական հատուկ միջոցներ են հատկացնում Վենետիկի Մխիթարյան միաբանության վանական համալիրի շինությունների և ծածկերի ընդհանուր վերանորոգման համար։
2002-2004 թվականներին Վենետիկի քաղաքային իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել են կղզու ափերը, շրջապատող պարիսպները, նավամատույցն ու հրապարակը։
3.Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։
Տիար Բլեյանը պատմում է․
– Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
4.Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը, գործունեությունը)։
Մխիթար Սեբաստացին բազում գրքերի հեղինակ է: Նրա գրչին են պատկանում աշխարհաբարի քերականության առաջին դասագիրքը՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց», արժեքավոր է նաև «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» աշխատությունը, որն այսօր էլ բացառիկ արժեք ունի. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հազար բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են մինչ օրս։ Հրատարակել է նաև «Ավետեաց երկրի աշխարհացոյցը»։ Մխիթար Սեբաստացին նաև մեծ մատենադարան հավաքեց սբ.Ղազար կղզում: Բացի բուն գիտական գործունեությունից, Մխիթար Սեբաստացին նաև մշակութային գործունեություն ծավալեց: Նա զարկ տվեց հայ թատրոնի զարգացմանը: Սուրբ Ղազար կղզում թատերական ներկայացումներ էր բեմադրում:
5.Ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝ Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Երբ որ ծնողներս պետք է ընտրեին, թե որ դպրոցն եմ գնալու, մենք այցելեցինք տարբեր դպրոցներ, որ տեսնենք, թե որ դպրոցն ենք հավանում։ Մի օր ծնողներիս հետ եկանք նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, ծանոթացանք տնօրենի հետ՝ ընկեր Տաթևի, ում շատ հավանեցինք։ Այդ օրը մայրիկիս ամենաշատը դուր էր եկել, երբ տեսել էր, որ տնօրենը բոլոր աշակերտներին անուններով ճանաչում է։ Մայրիկիս դուր էր եկել նաև կրթահամալիրի կրթական ծրագրերը։ Մայրիկս ասում է, որ այստեղ բազմակողմանի ենք զարգանում և տարբերվում ենք մեր մտածողությամբ։ Ես սիրում եմ իմ դպրոցը։
Արդյունքում՝
Մ․ Սեբաստացու կյանքն ու գործունեությունը ներկայացնող բլոգային պատումներ, տեսագրություներ, ձայնագրություններ, ռադիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։
Ճամփորդություն դեպի Եղվարդ
Եղվարդ մենք ճամփորդեցինք մեր դասարանով,մեր ուսուցիչների ուղեկցությամբ:Շատ տաք աշնանային օր էր:Մենք ծանոթացանք Եղվարդի մեր քույր դպրոցի աշակերտների հետ:Նրանք մեզ միացան և մենք միասին գնացին Զովունի:Զովունիից մենք շարունակեցինք մեր ճանփորդությունը: Այցելեցին 7-րդ դարի մի գեղեցիկ եկեղեցի, այնուհետև բարձրացանք լեռան վրա: Բոլորս միասին նախաճաշեցինք և մտերմացանք իրար հետ:Մենք միասին երգեցինք մեր սովորած երգերը: Հետ վերադարձանք՝ նոր ընկերներ ձեռք բերած:
Ճափորդություն դեպի Կոմիտասի-տուն թանգարան
Կոմիտասի թանգարանը նախագծել է ճարտարապետ Արթուր Մեսչյանը:Թանգարանը կազմված է ութ սրահներից,որտեղ ցուցադրվում են Կոմիտասի վերաբերող տեղեկություններ:Ինձ դուր եկան թանգարանի ցուցանմուշները:Ցուցադրված են Կոմիտասի ճամփորդած վայրերը, այն քաղաքները, որտեղ նա սովորել է և դասախոսություն կարդացել:Շատ տպավորիչ էր այն գորգը, որը Կոմիտասի մայրն էր գործել: Ինձ շատ դուր եկավ դարշնամուրը,որը Կոմիտասին նվիրել էր Մաթաշյանը:Թանգարանում բացվել էր նոր ցուցադրություն, որտեղ հայ նկարիչները տեղադրել էին Կոմիտասին նվիրված իրենց նկարները: Մի սրահում հնչում էր Կոմիտասի երաժշտությունը: Մենք մասնակցեցինք կրթական ծրագրի, որտեղ խաղի միջոցով ճանաչում էինք Կոմիտասին և նրա բարեկամներին:
Ճափորդություն դեպի Գեղասարքի հոկեյի մարզադպրոց
Մենք գնացել էինք Գեղասարքի հոկեյի մարզադպրոց, այնտեղ ես սովորեցի քշել: Սկզբում ես չէի կարողանում քշել, բայց շուտ սովորեցի քշել: Իսկ երբ սովորեցինք քշել այդ ժամանակ երգ դրեցին և մենք սկսեցինք հանգիստ քշել:Շատ կուզենայի գնալ Գեղասարքի հոկեյի մազադպրոց: