Category Archives: Բնագիտություն

Թթու

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնց բաղադրության մեջ առկա են մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

Թթուներ են՝

աղաթթուն՝ HCl

ազոտական թթուն՝ HNO3

ծծմբական թթուն՝ H2SO4

ֆոսֆորական թթուն՝ H3PO4

Թթուների բանաձևերից երևում է, որ դրանք միշտ պարունակում են ջրածնի ատոմներ: Քիմիական ռեակցիաների ընթացքում այդ ատոմները տեղակալվում են մետաղի ատոմներով: Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:

Օրինակ`

քացախաթթու, կաթնաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու և այլն:

Անվանումներից պարզ է դառնում, թե որտե՛ղ են այդ թթուները հանդիպում:

Որոշ թթուներ շատ թունավոր են: Առավել հայտնի թունավոր թթուներից են կապտաթթուն կամ ցիանաջրածնական թթուն՝ HCN, պլավիկյան կամ ֆտորաջրածնական թթուն ՝HF

Թթվի մոլեկուլում ջրածնի ատոմի (կամ ատոմների) հետ կապված այլ տարրերի ատոմները կամ ատոմների խմբերը, կոչվում են թթվային մնացորդ:

Օրինակ՝ ազոտական թթվի մնացորդը՝ NO3 խումբն է, ծծմբական թթվինը՝ SO4 խումբը, աղաթթվում՝ Cl ատոմը:

Թթուների բնութագրիչ հատկությունները

Թթուներին կարելի է հայտնաբերել հայտանյութերի, ինչպես նաև թթուների բնութագրական հատկությունների միջոցով:

Հայտանյութեր (ինդիկատոր) են կոչվում այն հատուկ նյութերը, որոնք փոխում են իրենց գույնը որոշակի միջավայրում:

Հաճախ կիրառվող հայտանյութերից է լակմուսը, որի մանուշակագույն ջրային լուծույթը թթվի ազդեցությունից դառնում է կարմիր: Մեթիլ նարնջագույն հայտանյութը դառնում է վարդագույն, իսկ ֆենոլֆտալեինը իր գույնը թթու միջավայրում չի փոխում:

Թթուներն ունեն «թթու» համ, օրինակ՝ բնական թթուները՝ խակ մրգերը, կենցաղում կիրառվող քացախը:

Ուշադրություն

Երբեք չփորձե՛ք ծծմբական, ազոտական կամ պլավիկյան թթուների համը, անգամ՝ խիտ քացախաթթվի, քանի որ դա վտանգավոր է:

Թթուներն ունեն «ուտիչ» հատկություն. քայքայում են հագուստը, մաշկը՝ առաջացնելով քիմիական այրվածք:

Ուշադրություն

Եթե թթուն թափվել է մաշկի վրա, ապա պետք է շորի կտորով սրբել մաշկը, հետո լվանալ առատ սառը ջրով, այնուհետև մշակել մաշկը կերակրի սոդայով:

otsermkislo-iloveimg-cropped.gif

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.

1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկարը):

Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4

Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:   

Ուշադրություն

Չի կարելի լուծույթ պատրաստելիս ջուրն ավելացնել ծծմբական թթվին: Պետք է թթուն բարակ շիթով, ապակե ձողի միջոցով անոթի պատերով լցնել ջրի մեջ՝ անընդհատ խառնելով:

Ջուրը ծծմբական թթվի մեջ լցնելիս մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում, լուծույթը եռում է, և  լուծույթի կաթիլները կարող են ցայտել լցնողի դեմքին (տե՛ս նկարը):

01-09.png14-w1077.png

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:

3. Ազոտական թթուն՝ HNO3

Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է:

Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն:

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու

H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:

Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար:

nutrientes-para-plantas-hidroponicas.jpg

Հարցեր՝

  1. Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:

Աղաթթու, ազոտական թթու, ծծմբական թթու, ֆոսֆորական թթու։

  1. Ի՞նչ բաղադրություն ունեն թթուները:

մետաղի ատոմի կողմից տեղակալվելու ընդունակ ջրածնի ատոմներ:

  1. Ինչպե՞ս պետք է վարվել թթուների հետ:

Օքսիդներ

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ, իսկ դրանց հետևանքով ստացվող նյութերը՝ օքսիդներ:

Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:

Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից:

Օրինակ

ածխածինը՝ (C)-ն միանալով թթվածնին առաջացնում է ածխածնի օքսիդ կամ ածխաթթու գազ՝ CO2:

պղինձը՝ (Cu) -ը միանալով թթվածնին առաջացնում է պղնձի օքսիդ՝ CuO:

Օքսիդների ստացումը և դրանց վիճակը։

Օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ, հեղուկ և գազային:

Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են:

01-14.png

Ոչ մետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել.

 —պինդ՝ P2O5

— հեղուկ՝ H2O

— գազ՝CO2

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև բարդ նյութերը թթվածնով օքսիդացնելիս։

Օրինակ

Բնական գազը բարդ նյութ է, որի այրման ժամանակ ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր՝ H2O և ածխաթթու գազ՝ CO2։

Օքսիդները մեր շրջապատում: Դրանց կիրառությունը։

Մեր շրջապատում կան բազմաթիվ օքսիդներ՝ ջուր՝ H2O (ջրածնի օքսիդ), ածխաթթու գազ՝CO2 (ածխածնի օքսիդ), ավազ՝SiO2 (սիլիցիումի օքսիդ) և այլն։ Բազմաթիվ հանքատեսակներ նույնպես պարունակում են օքսիդներ։

giphy.gif

Շինարարության մեջ կիրառվում են չհանգած կիրը ՝ CaO և ավազը՝ SiO2: Դրանք կիրառվում են նաև ցեմենտի, բետոնի և ապակու արտադրությունում:

SiO2 VII.jpg

Խեցեգործության մեջ և մետաղական ալյումին ստանալիս օգտագործում են կավի հիմնական բաղադրամասը՝ ալյումինի օքսիդը՝ Al2O3, իսկ երկաթի օքսիդից՝ Fe2O3-ից ստանում են երկաթ՝ (Fe):

Նորագույն կապի միջոցներում կիրառվող մանրաթելերը պատրաստվում են բարձր մաքրությամբ սիլիցիումի և ալյումինի օքսիդներից:

opticki-kabl-498_4db292131a0d8.jpg

Հանքային  ջրերի գազավորման  և հրուշակեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունի ածխաթթու գազը՝ CO2-ը:

Drinking_glass_00118.gif

Կան նաև թունավոր օքսիդներ. ծծմբի օքսիդը՝ SO2, ազոտի օքսիդը՝ NO2, շմոլ գազը (CO), արսենի օքսիդը՝ մկնդեղը՝ As2O3:

Հարցեր

  1. Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
     Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից:
  2. Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
    Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:
  3. Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:
    Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս:
  4. Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
    Չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
images (21).jpg

Այրում

Այն քիմիական ռեակցիաները, որոնք ընթանում են ջերմության և լույսի անջատմամբ, կոչվում են այրում: Այրումն օքսիդացման ռեակցիա է:

Այրման համար անհրաժեշտ պայման է թթվածնի առկայությունը: 

24ypjz7.gif

Սովորաբար, որպեսզի այրում տեղի ունենա, հարկավոր է նյութը տաքացնել մինչև նրա բռնկվելը:

Այն ջերմաստիճանը, որի դեպքում տեղի է ունենում նյութի բռնկումը, կոչվում է բռնկման ջերմաստիճան: Տարբեր նյութեր բռնկվում են տարբեր ջերմաստիճաններում:

Կան նաև նյութեր, որոնք բոցավառվում են առանց տաքացնելու՝ ինքնաբերաբար: Նման նյութերի՝ բենզինի, կերոսինի, եթերի, ացետոնի գոլորշիների, բնական գազի հետ պետք է շատ զգույշ վարվել:

Վառելանյութ։ Վառելանյութի տեսակները: Դրանց լրիվ և թերի այրումը

Հեշտ բռնկվող նյութերը, որոնք այրվելիս անջատում են մեծ քանակությամբ ջերմություն, կոչվում են վառելանյութեր: Վառելանյութ լինելու համար նյութը ոչ միայն պետք է լավ այրվի՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, այլև՝ լինի էժան և շատ: Վառելանյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Պինդ վառելանյութեր են՝ քարածուխը, տորֆը, փայտը և այլն: 

images (7).jpg

Հեղուկ վառելանյութեր են՝ բենզինը, կերոսինը, մազութը, սպիրտը և այլն:  

images (8).jpg

 Գազային վառելանյութեր են՝ բնական գազ, ջրածինը: 

s_04.gif

  Վառելանյութի արդյունավետությունը գնահատվում է այրման տեսակարար ջերմությամբ

Այրման տեսակարար ջերմություն կոչվում է 1 կգ վառելանյութի լրիվ այրումից անջատվող ջերմության քանակը: Տարբեր վառելանյութերի այրման տեսակարար ջերմությունը կարելի է որոշել աղյուսակից:  Պինդ վառելանյութերի այրման հետևանքով մեծ քանակությամբ մոխիր և այլ թափոններ են ստացվում: Այդ առումով առավել արդյունավետ է հատկապես գազային վառելանյութի օգտագործումը, որն այրվում է գրեթե լրիվ: Վառելանյութերի այրման ընթացքում անջատվում է մեծ քանակությամբ ածխաթթու գազ, ինչպես նաև ծծմբի և ազոտի օքսիդները, որոնք աղտոտում են մթնոլորտը: 

images (17).jpg

 Ուշադրություն

Վառելանյութերից օգտվելիս պետք է պահպանել անվտանգության կանոնները:

1. Բոլոր տեսակի վառելանյութերը պետք է պահել կրակից և ջերմության աղբյուրներից հեռու:   

 2. Վառելանյութն այրելիս պետք է կարգավորել վառարան մտնող օդի քանակը: Եթե օդի ծավալն անհրաժեշտից պակաս լինի, ապա տեղի կունենա վառելանյութի թերի այրում և ածխաթթու գազի հետ մեկտեղ կառաջանա խիստ թունավոր «շմոլ գազ» (CO):   
 3. Եթե սենյակում կա վառարան, ապա ժամանակ առ ժամանակ սենյակը պետք է օդափոխել: Դրանով դուք սենյակից կհեռացնեք CO2 և CO գազերը և նոր օդ կներմուծեք՝ լրիվ այրում ապահովելու համար:  
4. Եթե բնակարանում գազի հոտ զգացվի, պետք է անմիջապես փակել գազի փականը, բացել բոլոր պատուհանները: Ոչ մի դեպքում չմիացնել էլեկտրականություն, քանի որ կայծից պայթյուն և հրդեհ կառաջանա: 
5. Բոլոր հիմնարկներում, ձեռնարկություններում, քիմիական լաբորատորիաներում, պարտադիր է կրակմարիչներ ունենալ:   

111.png

 Ուշադրություն

Եթե այնուամենայնիվ առաջացել է հրդեհ, ապա.

1.  Խուճապի չմատնվե՛ս:

2.  Անմիջապես զանգահարի՛ր հրշեջ կայանի համարով 1−01:

3.  Փորձի՛ր մարել կրակը կրակմարիչով կամ այլ միջոցներով:

4.  Իմացի՛ր, որոշ դեպքերում, օրինակ, եթե վառվում են փայտը, թուղթը, ապա կրակը հանգցնում են ջրով, որը և՛ իջեցնում է ջերմաստիճանը, և՛ կրակը մեկուսացնում է օդից:  

5.  Իմացի՛ր նաև, շիկացած մետաղի  վրա չի՛ կարելի ջուր լցնել: Այդ դեպքում ջրից անջատվում է ջրածին, որի այրումից  մեծ քանակությամբ ջերմություն է անջատվում: Հրդեհը չի դադարի, այն ավելի շատ կտարածվի:

6. Մի՛ փորձիր հանգցնել վառվող բենզինը, նավթը, կերոսինը ջրով։ Դրանք ջրից թեթև են և, մնալով նրա մակերևույթին, կշարունակեն այրվել:

7. Մի՛ լցրու ջուր բաց էլեկտրալարերի վրա:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ  է այրումը: Ինչո՞վ է ուղեկցվում  այն:
2. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք: Ջուր, ավազ, հող, ածխաթթու գազ, կրակմարիչ
3. Ինչպե՞ս կվարվեք, եթե բնակարանում գազի հոտ զգաք: Կզանգահարեմ հրշեջ կայանի համարով 1−01:

Միացման և քայքայման ռեակցիաներ

Քայքայման և միացման ռեակցիաներ

Քիմիական ռեակցիաների ընթացքում սկզբնական նյութերը՝ ելանյութերը, փոխակերպվում են նոր նյութերի՝ քիմիական ռեակցիայի արգասիքների: Ելանյութերը տարբերվում են արգասիքներից իրենց բաղադրությամբ, ֆիզիկական և քիմիական հատկություններով:

 Կան քիմիական ռեակցիաների բազմաթիվ տեսակներ: Դիտարկենք դրանցից քայքայման և միացման ռեակցիաները:

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում են երկու կամ ավելի պարզ կամ բարդ նյութեր, կոչվում են քայքայման քիմիական ռեակցիաներ:

Քայքայման ռեակցիաների օրինակներ են՝ 

Ջրի քայքայումը

Ջուր → ջրածին + թթվածին 

2H2O→2H2+O2 

0042-042-Uravnenija-khimicheskikh-reaktsij.png

 Կրաքարի (կավճի) քայքայումը: 

Կրաքար → չհանգած կիր + ածխաթթու գազ 

 CaCO3→CaO+CO2

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

Միացման ռեակցիայի օրինակ է՝

 Երկաթի սուլֆիդի առաջացումը. 

 Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ

 Fe+S→FeS

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում քայքայման: Այն քիմիական ռեակցյաների հետևանքով մեկ բարդ նյութից առաջանում է երկու և ավել պարզ կամ բարդ նյութեր կոչվում են քայքայման ռեակցիաներ:

2. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանվում միացման: Այն քիմիական ռեակցիան, որոնց հետևանքով երկու և ավել նյութերից առաջանանում է նոր բարդ նյութ կոչվում է միացման քիմիական ռեակցիա:

3. էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և  թթվածնի: Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում: Տեղի է ունենում քայքայման ռեակցիա: 2H20=2H2+O2

Քիմիական ռեակցիաների սկսվելու և ընթանալու պայմանները

Գրականության հղումը 1.2

Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:

Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը մանրացնում են, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:

images.jpg
images (2).jpg

      Ծծմբի փոշի                                                       Երկաթի փոշի

Նյութի առավել նուրբ մանրացում, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:

images (5).jpg
images (6).jpg

                                  Լուծույթներում իրականացված ռեակցիաները

Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:

images (8).jpg

 Տաքացման պայմանում ընթացող ռեակցիա

Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝

1. մանրացում

2. խառնում

3. տաքացում և այլն:

Անհրաժեշտ է հստակ տարբերել ռեակցիան «սկսելու» և ռեակցիայի «ընթանալու» պայմանները: Օրինակ` ջուրը քայքայելու համար էլեկտրական հոսանք անհրաժեշտ է  ոչ միայն սկզբում, այլև ռեակցիայի ամբողջ ընթացքում, այլ կերպ ռեակցիան կդադարի ընթանալ: Այս օրինակում էլեկտրական հոսանքը ռեակցիայի և՛ սկսվելու, և՛ ընթանալու պայմանն է:

Երկաթը (Fe) ժանգոտվում է միայն խոնավ օդում` ջրի և թթվածնի հետ միանալիս, երբ առաջանում է ժանգ անվանվող գորշ, փխրուն զանգված:

download.jpg

  Երկաթի ժանգոտումը

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը): Այդպիսի ռեակցիաները տարբերակելը խիստ կարևոր է քիմիական փորձեր ծրագրելիս ու կատարելիս:

images (10).jpg
images (12).jpg

Հարցերին պատասխանել.

1. Ո՞ր  երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:

Քիմիական ռեակցիաներ լինում են 4 տեսակի`

  1. միացման
  2. քայքայման
  3. տեղակալման
  4. փոխանակման

Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ:

Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր:

Տեղակալման ռեակցիաներն ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց դեպքում պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից մեկով:

Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով:

Ռեակցիայի ընթանալու պայմաններն են` ջերմության անջատում, նստվածքի առաջացում, գազի անջատում, գույնի փոփոխություն, հոտի առաջացում և այլն:

2.Թվարկե՛ք  քիմիական  ռեակցիաների համար անհրաժեշտ  մի քանի պայմաններ:


Քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ է մանրացում, խառնում և տաքացում։

3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:

Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում (օրինակ այրումը), կամ կլանումով (օրինակ`քայքայման ռեակցիաներից շատերը), ժանգոտում։

4. Կատարեք մեկ փորձ՝  քիմիական կամ ֆիզիկական երևույթը նկարագրող և տեղադրեք բլոգում:

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը մեկը մյուսի չեն փոխարկվում, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Երբ տեղի է ունենում ֆիզիկական երևույթ, փոփոխության կարող են ենթարկվել  նյութի ագրեգատային վիճակը, խտությունը, առարկայի չափսը կամ ձևը, սակայն նյութի բաղադրությունը և կառուցվածքը անփոփոխ են մնում: Նոր նյութեր չեն առաջանում  նյութը հալեցնելիս, եռացնելիս, մանրացնելիս, պնդանալիս, մագնիսանալիս և այլն:

Ֆիզիկական երևույթների  օրինակներ են՝

Ծծմբի, շաքարի, կերակրի աղի, ածխի մեծ  կտորների` փոշու վերածվելը, երկաթի խարտելը, ապակյա բաժակի, կուժի  կոտրվելը, պղնձե լարի, տետրի թղթի, կոճի թելի և այլնի  կտրելը, ջրի  եռալը, մոմի  և սառույցի հալվելը, ցողի գոլորշիանալը և այլն:  

Քիմիական են անվանում այն երևույթները, որոնց ընթացքում  նյութերը փոխարկվում են  մեկը մյուսի, այսինքն` նոր նյութեր են առաջանում:

Նոր նյութերի առաջացմամբ երևույթները` քիմիական երևույթները, նաև անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ:

Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական  երևույթների  օրինակներ.

Թվարկել կենցաղում հանդիպող քիմիական և ֆիզիկական երևույթները:

1. Որո՞նք են ֆիզիկական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ: — Ֆիզիկական երևույթների ժամանակ նյութը, որից պատրաստված է այդ մարմինը, չի փոխվում այլ նյութի։ Օրինակներ են՝ սառույցի հալվելը, ջրի գոլորշացումը, ապակու կոտրվելը, կավճի կտորի մանրացումը, եղյամի առաջացումը

2. Որո՞նք են քիմիական երևույթները: Ներկայացրե՛ք օրինակներ: — Քիմիական երևույթների ժամանակ նյութը փոխվում է մեկ այլ նյութի․ Օրինակներ՝ փայտի վառվելը, երկաթե առարկաների ժանգոտվելը;

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական, որո՞նք՝ քիմիական.

ա) բենզինի այրվելը — քիմիական, բ) եղյամի առաջացումը — ֆիզիկական,  գ) կաթի թթվելը — ֆիզիկական, դ) ջրի եռալը — քիմիական, ե) հայելու  կոտրվելը — ֆիզիկական:

4. Ո՞րն է ֆիզիկական երևույթ.

ա) փայտի այրումը, բ) բենզինի թորումը բնական նավթից, գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում:

5. Ո՞րն է քիմիական երևույթ.

ա) շոգիացման հետևանքով աղի բյուրեղների անջատվելը լուծույթից,

բ) բենզինի թորումը բնական նավթից,

գ) պողպատի ժանգոտելը խոնավ օդում: 

Իմ ամառը

Այս ամառ ես ճամփորդեցի Հայաստանի քաղաքներով և տեսարժան վայրերով:Սա առիթ էր ավելի մոտիկից ճանաչելու իմ հայրենիքը: Հիմնականում ճամփորդում էինք ընտանիքով: Առաջին այցելությունը Գյումրին էր, երբ հուլիսի 15-ին գնացինք նշելու իմ եղբոր ծննդյան օրը: Ինձ զարմացրեցին Գյումրու կենտրոնի հին շենքերը, որտեղ նկարահանվել են հայկական բազմաթիվ ֆիլմեր: Այդ շենքերը հիշեցնում են նաև Թիֆլիսի հայկական թաղամասերը: Շատ տպավորիչ էր Գյումրու Յոթ Վերք եկեղեցին, որտեղ մենք մասնակցեցինք Պատարագի արարողությանը: Գյումրուց շատ տարբեր էր Լոռին և Վանաձոր քաղաքը՜ զարդարված գեղեցիկ ու սաղարթախիտ անտառներով, բարի և ծիծաղկոտ մարդկանցով, ովքեր ինձ հիշեցնում էին Թումանյանի հերոսներին: Շատ տպավորիչ էր Դսեղում Թումանյանի տուն-թանգարանը: Թանգարանում պահվում են բանաստեղծի բազմանթամ ընտանիքի իրերը, հին հայկական կարպետներով, կահ-կարասիով: Իսկ իմ ծննդյան օրը, մենք անձկացրինք Սևանան լճի ափին: Բարձրացանք թերակղզու վանքը, որը սևակերտ մի կառույց է և առանձնահատուկ ընդգձվում է Սևանի կապույտ ջրերի տեսարանին: Շատ եմ սիրում երկար նստել Սևանի ափին և նայել արևի հետ փոխվող ջրի գույներին: Եվ իհարկե, ամառվա մեծ մասը իմ հարազատ քաղաքի երևանի թանգարաններում եմ անցկացրել: Գաֆեսչյան թանգարանի երկրորդ և երրորդ հարկերում գեղեցիկ և գույնզգույն ծաղիկներ էին տնկել: Այդ ծաղիկներից շատերը, բերվել էին էկզոտիկ վայրերից, որովհետև ոչ վարդի էին նման, ոչ նարգիզի, բայց վարդազգիների ծաղիկների պես բուրումնավետ էին և բազմաթերթիկ: Ժամանակակից քանդակների կողքին ծաղիկները շատ ներդաշնակ էին նայվում: Հուսով եմ հաջորդ ամառ, հայրենաճանաչության իմ ճամփորդությունները կշարունակեմ:

Անհատական պլան

  1. Անուն, Ազգանուն-Մանան Ավագյան
  2. Դպրոց, դասարան- Հյուսիսային դպրոցի 5.1 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն- Դիզայն
  4. Երթուղուց օգտվու՞մ եք- Ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք- Ոչ
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)- Գնում եմ Դաշնամուրի և Մաթեմատիկայի
  7. Լողալ գիտե՞ք- Այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք- միքիչ

Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տա­րածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կա­պերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի: Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին, սովորա­բար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:

Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:

Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայման­ներին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր ե­ղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկնե­րի զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, ո­րոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լո­ղակներ և այլն:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկություննե­րի արդյունք է:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:

  1. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ: Օրինակ՝ ցրտից պաշտպանվելու համար հաստ մորթի կամ փետուրներ ունեն կամ ճարպը, ջրում ապրելու համար՝ թեփուկնեկ, լողակներ։
  2. Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչ­պե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերա­կան է: Եթե պայմանները փոխվեն կարող են ադապտացվել կամ մահանալ։
  3. Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամ­կետները: Բույսերը գարնանը սկսում են աճել, կանաչել, որովհետև շատ ջուր կա անձրևներից։ Ամռանը ջուրը քիչ է, բույսերը մի մասը չորանում են կամ պտուղներ են տալիս։ Աշնանը շառերը և բույսերը չորանում են, իսկ ձմռանը
  4. Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում: