Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.
1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:
Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը
Կատարե՛ք փորձեր և կատարե՛ք եզրակացություն.
1.թե ինչու է ձուն սուզվում խմելու ջրի մեջ, Որովհետև ձվի խտւցյունը ավելի մեծ է քան ջրի մոտ
2. ազատ լողում որոշ նոսրություն ունեցող աղաջրում, Որովհետև խտությունը նույն է
3. լողում խիտ աղաջրի մակերևույթին: Որովհետև աղաջրի խտությունը ավելի մեծ է