Օրգանիզմների փոխադարձ կապը: Կենդանի օրգանիզմների միջև կան շատ հետաքրքիր, բազմապիսի կապեր: Դրանք պայմանավորում են կենդանի օրգանիզմների սնունդը, ապահովում նրանց բազմացումը և տարածումը բնության մեջ, կենդանի օրգանիզմների թվաքանակը: Այդ կապերն այդքան էլ պարզ չեն, դրանք կարող են լինել ուղղակի և անուղղակի: Շրջակա միջավայրում մի բույսը կամ կենդանին, սովորաբար փոխազդում է մի քանի այլ բույսերի և տարբեր կենդանիների հետ: Այդ կապերն այնքան կարևոր են, որ մի բույսի կամ կենդանու անհետացումը կարող է անդրադառնալ մյուս բույսի կամ կենդանու վրա:
Կենդանի օրգանիզմների փոխադարձ կապերը հաճախ որոշվում են նաև նրանց միայնակ կամ խմբային կենսակերպով:
Օրգանիզմների հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին: Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմարված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփոխություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:
Չոր պայմաններում ապրող բույսերը ջուր հայթայթում են տարբեր եղանակներով: Մի դեպքում դա մի քանի, նույնիսկ տասնյակ մետր երկարությամբ արմատային համակարգն է, որը հողում հասնում է հողի խորը շերտերին: Այդպիսին է, օրինակ, անապատներում աճող ուղտի փուշը, որի արմատի երկարությունը հասնում է 20 մետրի: Մի այլ դեպքում դա տերևների փոքր մակերևույթն է, դրանց վրա մազմզուկների զարգացումը: Կան բույսեր, օրինակ՝ կակտուսները, որոնք հյութալի մասերում պաշարում են ջուր:
Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանիներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:
Առավել լավ են արտահայտված ջրում ապրելու համար կենդանիների հարմարանքները: Նրանցից շատերն ունեն մարմնի շրջահոսելի ձև, լողակներ և այլն:
Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը նրանց կառուցվածքի և կենսագործունեության առանձնահատկությունների արդյունք է:
Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հարմարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայրում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:
- Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգանիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերեք օրինակներ: Օրինակ՝ ցրտից պաշտպանվելու համար հաստ մորթի կամ փետուրներ ունեն կամ ճարպը, ջրում ապրելու համար՝ թեփուկնեկ, լողակներ։
- Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչպե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերական է: Եթե պայմանները փոխվեն կարող են ադապտացվել կամ մահանալ։
- Դիտեք շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Փորձեք ներկայացնել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամկետները: Բույսերը գարնանը սկսում են աճել, կանաչել, որովհետև շատ ջուր կա անձրևներից։ Ամռանը ջուրը քիչ է, բույսերը մի մասը չորանում են կամ պտուղներ են տալիս։ Աշնանը շառերը և բույսերը չորանում են, իսկ ձմռանը
- Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում: