Կայծակ

Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:
Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է: Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, առանձին շինություններին, միայնակ ծառերին, կենդանիներին և մարդկանց:
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Կայծակի մասին

Հարցեր՝
1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:
2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով