Monthly Archives: Հունիսի 2023

Մաթեմատիկայի Քննություն

1. Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 7  է, հազարավորը՝ 2, իսկ մյուս բոլոր թվանշանները 5:

1)2575

2)7525

3)5257

4)5752

2․ Գտի՛ր 8736 թիվը  10-ի   բաժանելիս ստացված մնացորդը:  

1)3

2)36

3) 6

4) 736

3․Ո՞ր  շարքի  բոլոր  թվերն  են  պատիկ  8-ին․

1) 4, 8, 24, 70

2) 24, 30, 48, 640

3) 32, 48, 72, 240

4) 2, 4, 16, 320

4․ Քանի՞ րոպե է 2/3 ժամը:

1) 30

2) 40

3) 90

4) 20

5․   Գտի՛ր   6սմ կողմով  հավասարակողմ  եռանկյան  պարագիծը:

1) 18սմ

2) 2սմ

3) 12սմ

4) 3սմ

6. Ինչպե՞ս  կփոխվի  երկու  թվերի  արտադրյալը, եթե  արտադրիչներից մեկը   մեծացնենք  2 անգամ:

1) Կմեծանա 2-ով

2) Կփոքրանա 2-ով

3) Կմեծանա 2 անգամ

4) Կփոքրանա 2 անգամ

7. Ընտրիր  այն  թվանշանը, որը  տեղադրելով  աստղանիշի փոխարեն՝ կստացվի  ճիշտ   անհավասարություն․
12մ 33սմ > 12մ 3*սմ։

1) 2

2) 3

3) 4

4) 6

8․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն  արտահայտում  է  12000 գրամը կիլոգրամով:

1) 12կգ

2) 12000000կգ

3) 120կգ

4) 10կգ

9․  Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․\

1) 340, 330, 200, 110

2) 460, 350, 500, 400

3) 120, 255, 340, 600

4) 800, 700, 455, 900

10. Արկղում կար 150 միատեսակ գնդակ։ Արկղից գնդակների  3/5 մասը հանեցին։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 90

2) 60

3) 150

4) 115

11-15-րդ  առաջադրանքների  ճիշտ պատասխանը  գրի’ր յուրաքանչյուր առաջադրանքից հետո նշված տեղում:  

11. Տուփում կա 5 կանաչ, 11 դեղին և 2 կարմիր գնդիկ։Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, համոզված լինելու համար, որ դրանցից  գոնե մեկը կարմիր է։

17

12.Հաշվի´ր ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր երկնիշ թվերի գումարը:

1009

13. Հաշվի´ր 11 • (260 − 360 : 6) — 200  արտահայտության արժեքը:

360:60=60 260-60=200 11×200=2200 2200-200=2000

14. Կռահի´ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ ևս մեկ թիվ:

115, 215, 315, 415, …

515

15. Գրիր 3-ի բաժանվող ամենամեծ եռանիշ թիվը։

999

16-17-րդ առաջադրանքների լուծման ընթացքը  ներկայացրու՛  առաջադրանքներից   հետո   նշված  տեղում:  

16. Ուղղանկյունաձև հողամասի երկարությունը 220մ է, որը 20մ-ով մեծ է լայնությունից: Հաշվի´ր այդ հողամասի մակերեսը:

1)220-20=200 2)S=220×200=44000

17․ Երեք իրար հաջորդող կենտ թվերի գումարը 333 է։ Որո՞նք են այդ թվերը։

333:3=111 109,111,113