Monthly Archives: Հունվարի 2022

Ճամփորդություն դեպի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Մենք այսօր գնացել էինք Իրինա Ռոդնինայի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց: Այնտեղ կար մեծ սառցե սրահ՝ իր բոլոր հարմարություններով: Մեզ ուղեկցում էին մեր ուսուցիչներն ու մարզիչը, ով օգնում էր մեզ չմուշկների վրա կանգնել և սահել: Սկզբում ինձ համար շատ դժվար էր: Մի քանի անգամ վայր ընկա, բայց աստիճանաբար սովորեցի պահել հավասարակշռությունս և սահել: Նորից սիրով կգնամ այդ մարզադպրոց:

Հարիսայի մասին

Հարիսա, հայկական ազգային կերակուր է։

Ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք, ժողովրդական տոներ և այլն)։

Հայկական տարազ

Մշո դաշտում կանայք հագնում էին շապիկ, շապիկի վրայից հագնում էին անթարի, կարում են հալեպ: Փեշը երկու կողմից վար ճեղքված և շրջապատված դայթանով և 4-սմ կապույտ կտորով: Ճեղքը կոչվում է չաք: Թևերը` մինչև դաստակը, վարը` փոքր չափ, երիզված դայթանով: Անթարու վրա հագնում են գործված կամ մահուդից կարված գոգնոց: Գոտիից մինչև վար է երկարում: Աղջիկները գլխին գցում էին 8սմ երկարությամբ քառակուսի ճերմակ կերպաս կամ սպիտակ անիվները նախշած դաջազարդ գլխաշոր, եռանկյունաձև ծալված և ծոծրակի վրա հանգուցված:

Ձմեռային ճամբարի ամփոփում

Այս  շաբաթվա ձմեռային ճամբարի  ընթացքում մեզ հյուր եկան  մեր  ավագ  ընկերները՝ 3.2 դասարանի սովորողները: Նրանք   մեզ սովորեցրին Scratch ծրագիրը, որով  կարելի է ֆիլմեր և խաղեր ստեղծել: Մենք նրանց հետ նոր պար սովորեցինք և միասին պարեցինք: Պատրաստվում ենք գնալ Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց:   

Շաբաթն այնքան հետաքրքիր ու հագեցած Է, որ չենք ուզում շուտ անցնի:                  

Ձմեռային ճամփորդություն

Մենք ճամփորդության գնացինք Սևաբերդ գյուղ: Ձմեռը ձյունառատ էր ու շատ գեղեցիկ: Խրվում էինք ձյան մեջ, բայց շարունակում էինք վազվզել: Դասարանցիներով ձնագնդի խաղացինք, սահնակ և դահուկ քշեցինք: Ընկեր Կարինեն ամբողջ ժամանակ մեզ հետ էր: Չնայած ցուրտ եղանակին, մենք լավ ժամանակ անցկացրինք: Ձմեռային խաղերը ընդմիջեցինք տաք թեյ խմելով: