Իմ ուսումնական ամառը

Մեր ընտանիքով,ես,մայրիկս,հայրիկս,եղբայրս և քույրս գնացել էինք Ապարան իմ մորաքրոջ ամառանոցը:  Ապարանի բնությունն ու դաշտերը շատ գեղեցիկ են: Բազմագույն դաշտային ծաղիկներից ամենագեղեցիկը մանուշակն էր: Դաշտերում գույնզգույն թիթեռներ կային:Մորաքրոջս տան դիմաց այգի կա:Այնտեղ ես  մոշ և ելակ հավաքեցի: Նոր ընկերների հետ ծանոթացա և նրանց հետ գնացինք մոտակա փոքրիկ եկեղեցին: Եկեղեցու մոտ սառնորակ աղբյուրներ կային,ջուրը մաքուր և համով էր: Իմ նոր ընկերների հետ մի փոքրիկ ընթրիք կազմակերպեցինք: Նրանց իմ քաղած հատապտուղները հյուրասիրեցի,իսկ նրանք ինձ հյուրասիրեցին զամբյուղի մեջ խնամքով դրած հացն ու պանիրը: Ապարանի բնության տեսարանը շատ տպավորիչ էր:

Մենք վազվզեցինք,խաղացինք ու խմեցինք սառնորակ աղբյուրի ջուրը:Հրաշալի ժամանակ անցկացրինք Ապարանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով