Նամակ գարնանը

Բարև, գարուն: Ձմեռը իր տեղը զիջել է քեզ: Արևը սկսել է տաքացնել: Ուզում եմ, որ շուտ գաս, որ ծաղիկները ծաղկեն ու ծառերը բողբոջեն, երեխաները կիջնեն բակ՝ խաղալու, թռչունները կերգեն իրենց գեղեցիկ երգերը: Երբ դու հաստատվես աշխարհում, կջերմացնես բոլորին: Մարդիկ կհանեն իրենց տաք վերարկուները ու կհագնեն գարնանային բաճկոններ: Գարնանը նաև մայրիկների տոնն է, որը լիքն է երջանկությամբ ու սիրով: Մայրիկիս ես կնվիրեմ գարնանային ծաղիկներ: Գարնանը ես շատ եմ սիրում զբոսնել ու խաղալ ընկերներիս հետ: Ես անհամբեր սպասում եմ քո գալուն, սիրելի գարուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով