Վեներա մոլորակ

Վեներա կամ ԱրուսյակՎեներան արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է։ Անունը ստացել է Վեներա աստվածուհու անունից, ով սիրո աստվածուհին է Հռոմեական դիցաբանությունում։ Վեներան Երկրի երկնակամարում երևացող մարմիններից պայծառությամբ երրորդն է Արեգակից և Լուսնից հետո: Վեներան դասակարգվում է որպես երկրային խմբի մոլորակ, և երբեմն այն անվանում են «Երկրի քույր» քանի որ երկու մոլորակները իրար նման են չափերով, ձգողության ուժով և կազմությամբ։ Սակայն պայմանները այս երկու մոլորակների վրա չափազանց տարբեր են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով